«Մաքսային տերմինալներից մինչև  (QR)  կոդի ներդրումը խնդիրներ է ստեղծվում գործարարների համար» . բացառիկ հարցազրույց գործարար ԱԼՖՐԵԴ ԱԲԵԴԻԻ հետ

Չնայած՝ վերջին շրջանում մեր հարևան Իրանում ներքաղաքական ճգնաժամ է, բայց այն մնում է
Հայաստանի բնական դաշնակիցն ու տնտեսական գործընկերը: Քանի-որ այս ֆոնին դեռևս
Հայաստան են ներկրվում գյուղատնտեսական և բազմաթիվ այլ ապրանքատեսակներ, որոնք
շարունակվում են պահանջված մնալ մեր սպառողների և արտադրության համար:
Նախորդ տարվա կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի շուրջ զրուցեցինք իրանահայ
գործարար ՝ Ալֆրեդ Աբեդի (Ավետյան)-ի հետ, ով երկար տարիներ ապրում և ներդրումներ է
կատարում Հայաստանում:Վերջինս փորձում է իր ներդրումներն իրականացնել նաև
արդյունաբերության ոլորտում՝ ստեղծելով «Armoil»   կազմակերպությունը:Սակայն մեր պետության
որոշ օրենսդրական , կառավարության իրավական ակտերի ինչպես նաև չինովնիկների ոչ պատշաճ
աշխատանքների արդյունքում ներդրումների իրականացման մեխանիզը դանդաղում է՝ կապված
կառավարության անհետևողական քայլերից:Այդպես բնորոշեց գործարարը և այս խնդիրների ինչպես
նաև տնտեսական ձեռքբերումների շուրջ զրուցեցինք գործարարի հետ:

 

-Պարոն Աբեդի ե՞րբ է հիմնադրվել «Իմեքսպրո»  կազմակերպությունը և ո՞րն էր այս ոլորտում ևս  ներդրումների իրականացման շարժառիթը:

– Մեր նպատակն է Հայաստանը դիտարկել ոչ միայն ներմուծվող պետություն այլև
ներդրումների միջոցներով ստեղծել արդյունք ստեղծող , արդյունաբերող և արդյունահանող
ակտիվ երկրներից մեկը: «Իմեքսպրո»  կազմակերպությունը հիմադրվել է 2021 թվականին ,
որի նպատակն է իրանական լավագույն արտադրատեսակների ներկայացումը Հայաստանի
շուկայում:Այս նախագիծը ստեղծելու հիմքը եղավ այն , որ մեր ներքին շուկայի և
սպառողներին ծանոթացնենք իրանական լավագույն ապրանքներին , որոնք Իրանում նույնպես
լավ համբավ ունեն:Իսկ կազմակերպության ստեղծման երկրորդ նպատակը «Armoil» -ի
աշխատակազմի պահպանումն է մինչև ընկերության խնդիրների լուծվելը: Ես համարում եմ ,
որ մեր առջև դրված խնդիրն այս պահին իրականացրել ենք , բայց ճանապարհը բարդ էր դրան
հասնելու համար:

-Մենք դեռ կանրադառնանք «Armoil»  կազմակերպությանը , սակայն մինչ այդ շարունակենք
զրույցը«Իմեքսպրո»  -ի նպատակներից. Քանի՞ անուն ապրանքանիշ է ներկրվում Հայաստան:

-Իրանում մթերային և տնտեսական ապրանքների բազմաթիվ արտադրող ընկերություններ կան:
90- միլիոնանոց շուկայի համար արտադրողները և արտադրատեսականին բազմազան են
իրենց որակով և քանակությամբ:Ես կարող եմ պատկերավոր ասել, օրինակ բնական հյութերի
(ոչ ալկոհոլային) հարյուրավոր արտադրողներ կան, սակայն մեր ընկերությունը Հայաստան է
ներկրում թվով 2 արտադրողներից , որոնք Իրանում նույնպես համարվում են լավագույնը և
առաջատար , որոնք մեծ սպառում ունեն Իրանի սպառողների շրջանում , ընդհանուր առմամբ
մենք ներկրում ենք ավելի քան 1000 անուն բարձր որակի ապրանքատեսակ:

-Արդյո՞ք մեր շուկան միայն Ձեր կազմակերպությունն է ներկրում ապրանքները հիշյալ
իրանական ֆիրմաներից:

– Այո՛:Հիմնականում իմ գործընկերներից եմ ներկրում բացառապես որակյալ ապրանքներ:
Այդ համագործակցության արդյունքում իրանական հայտնի  ընկերությունների միակ
ներկայցուցիչը Հայաստանում մեր կազմակերպությունն է:
Մեր համագործակցության շրջանակներում նրանց ապրանքը դուրս է գալիս Հայաստանի
տարածքից նաև դեպի ՌԴ և Բելոռուսական շուկաներ:
Չնայած իրանական բազում այլ ապրանքների առաջարկների մենք համագործակցում ենք
իրանական ամենահայտնի բռենդների հետ և եզակի ենք Հայաստանում ներկայացնելով
դրանք:

-Պարոն Աբեդի ներկայացրեք Ձեր ֆիրմային խանութի հասցեն և այն խանութները , որտեղից
կարող են մեր սպառողները ձեռք բերել բռենդային ապրանքները:

-Մենք ներկրում ենք շուրջ 1200 անուն ապրանքատեսակներ (բնական հյութեր, ընդեղեն,
նպարեղեն , սառեցված բանջարեղենային և կիսաֆաբրիկատներ, չիպսեր, ալրային և
շաքարային արևելյան բազմազան քաղցրավենիքներ, սոուսներ , կենցաղային և մի շարք այլ
ապրանքներ , որոնց տեսականին լի է սպառողների ընտրության համար):Նշված բոլոր
ապրանքները պահանջված ապրանքանիշ են Իրանում , որոնք լայն սպառում ունեն ինչպես
իրանական ՝ այնպես էլ մեր հայրենական շուկաներում՝ մեկ անգամ օգտագործումից հետո
անհնար է մշտական սպառողը չդառնալ: Երևանում մեր ֆիրմային խանութը գտնվում է Ռիո
մոլի (Rio mall) դիմաց ՝ Փափազյան 12 հասցեում «ORIGINN»  անունով:
Բացի այդ մեր ապրանքատեսականին հասանելի են սպառողներին մայրաքաղաքի գրեթե
բոլոր սուպերմարկետներում ինչպես նաև օնլայն հարթակում «ORIGINN»  անվանումով ,
օնլայն հարթակում կարելի է պատվիրել և ձեռք բերել բոլոր ապրանքները ՝գործում են
բոնուսներ, զեղչեր և առաքում , սակայն սա դեռ ամենը չէ ՝մարզերի մեր ազգաբանկչությանը
ևս հասանելի են ՝ Շիրակում , Լոռիում , Արագածոտն , Կոտայք , Արարատում , Արմավիրում

ևս սպառողները կարող են օգտվել և գնել մեր ապրանքներից և շուտով Հայաստանի այլ
մարզերում և քաղաքներում ևս հասանելի կլինեն մեր ապրանքները և բազում տեսականիները:

-Հեռանկարային ի՞նչ պլաններ ունեք բիզնես գործունեության հետ կապված:

-Ներկրումներից բացի մենք նպատակադրված ենք հիմնել որոշ արտադրություներ
Հայաստանում: Եվս մեկ նախագծի ՝ «Armoil»   ընկերության գործերը վերսկսելուն զուգահեռ
մենք պատրաստվում ենք նոր ներդրումներ իրականացնել տարբեր ոլորտներում
արտադրության համար:Այնպես -որ այս նոր տարում անելիքները շատ են լինելու:

-Ի՞նչու որոշեցիք Հայաստանում ներդրումներ կատարել:

-Հայաստանը մեր հայրենքն է և ես կարծում եմ ամեն մի հայ հնարավորության դեպքում պետք է
իր ներդրումն ունենա իր երկրում չնայած կարելի էր նույն արտադրանքը ավելի էժան ստանալ
Իրանում , էներգակիրների , հումքի , աշխատուժի էժան լինելու պատճառով:Սակայն մեր
հայրենիքում ստեղծել աշխատատեղեր և հայկական ապրանքանիշ շատ ավելի մեծ
գոհունակություն է առաջացնում ուղակի ցավալին նա է որ կառավարությունը օժանդակելու
փոխարեն նման արտադրությունները, որը օդ ու ջրի պես պետք են մեզ 6 տարի պատրաստի
արտադրամասի խնդիրները թողած ուրախանում են նույն ապրանքը ադրբեջանից ներմուծելու
վրա:

-Կառավարության աջակցության ներդրումային ծրագրերից օգտվում ե՞ք:

-Կարծում եմ կառավարության պարտականությունն է աջակցի, խրախուսի ներդրումներ
իրականացնողներին, սակայն մեր դեպքում չխանգարելն էր մեծ օգնություն կլիներ, որպեսզի
գործարարները չհեռանան և չհիասթափվեն: Պարզ ասած անհրաժեշտ է հարկային և
մաքսային ինչպես նաև այլ պետական գերատեսչությունների այնպիսի ծրագրեր որոնք ավելի
կպարզեցնեն ներդրող-գործարարների խնդիրները ՝ ոչ թե հակառակը: Հաճախ չինովնիկների ոչ
պատշաճ աշխատանքների հետևանքով տուժում են մեր գործարարները այդ թվում նաև մեր
կազմակերպությունը , գրասենյակներում նստած հնարավոր չէ իմանալ իրական խնդիրները:
Նույնը կատարվում է նաև ներմուծման հետ կապված , օրինակ անհիմն օրենքների պատճառով
Իրանից ապրանքը Հայաստան մտնելուն պես ծախսերի պատճառով մոտավոր 60 տոկոս գին է
բարձրանում ( մաքսային ծառայության)  հարկերի, ավելացված արժեքի հարկերի, ներմուծման ծախսերի, մաքսային բրոքերային ծախսերի , տերմինալի ծախսեր , լաբորատորիա,… : Տվյալ ծախսերի պատճառով ապրանքի գինը դեռ պահեստ չհասած 60 տոկոսով թանկանում է ներկրողի համար, իսկ մեր սպառողին հասանելի է դառնում 2 անգամ ավելի թանկ գնով քան կարելի է , ճկուն հարկային և մաքսային քաղաքականության միջոցներով հնարավոր է նվազեցնել նման խնդիրները:

– Այս ֆոնին ի՞նչ կասեք (QR )կոդերի պարտադիր ներդրաման շուրջ, որ տնտեսվարողների
համար խնդիր է դարձել :

-Ինչպես գիտենք մեր կառավարությունը միլիոնավոր դրամներ է ծախսում (IT) – ոլորտի
զարգացման համար, բայց միթե՞ մենք չունեք այդ հնարավորությունը , որ ( QR ) կոդը մեր
մոտ պատրաստենք: Մեր երկրում կարող է լինել մի քանի կազմակերպություն, որոնք (QR)
կարող են արտադրել և իրացնել մեր ներքին շուկայում բավարարելով մեր պահանջները
մրցակցության միջոցով:
Արդյունքում կշահի մեր երկրի տնտեսությունը և բյուջեն համալրվելով նոր հարկերով:
Բայց կառավարության որոշման համաձայն մենք ստիպված ենք պարտադիր կերպով առանց
ընտրության հնարավորության ( QR) կոդի ֆայլը գնել դրսի ծագում ունեցող
կազմակերպությունից և մեր երկրից միլիոնավոր դոլարներ տալ դրսի ընկերությանը:
Յուրաքանչյուր սպառող իր գրպանից օրեկան մի քանի հազար դրամ վճարում է ( QR) կոդի
համար՝ այն էլ օտարերկրա մի կազմակերպության, որը նույնիսկ որակյալ և պատշաճ չի
իրականացնում իր աշխատանքը: Հաճախ ( QR ) կոդը չի կարդում տեխնիկական միջոցները և դա
բոլորովին չի հետաքրքրում մենաշնորային այդ կազմակերպությանը :
Երբեմն մենք ստիպված ենք լինում խանութներից մեր ապրանքների ամբողջ խմբաքանկը հետ
բերել քանի-որ խանութներում տեխնիկապես չեն կարողանում կարդալ անորակ (QR) -ի
պատճառով: Բայց մեր գործարարների  շահերը մեր երկրում հաշվի չեն առնում կախվածության
մեջ են պահում օտար մի կազմակերպությունից: Իսկ ինչպես ասացի մեր սպառողներին էլ
դնում են այնպիսի իրավիճակում , որ վճարում է դրսի կազմակերպության՝ հարստացնելով
նրան օրական միլիոնավոր դոլարներով:

-Փորձել եք արդյո՞ք անորակ ( QR) կոդի համար տվյալ կազմակերպությանը դիմել:

-Այո բազմիցս անորակ ( QR )-ի խնդրի հետ կապված զանգահարել ենք: Երբ
սուպերմարկերտը հետ է ուղարկում մեր ապրանքի խմբաքանակը մենք զանգահարել ենք տվյալ
կազմակերպություն, խնդիրը ներկայացրել ենք, բայց այնտեղից պատասխանում են «թե բա
խնդիր չունի մեր (QR)-ը»  և խնդիրը տպագրությունից է , այս ասելով սահմանափակվել են և
որևէ պատասխանատվություն չեն կրում արտադրողի  (գործարարի) նկատմամբ իսկ
տպագրության համար նրանք հավանություն են տալիս միայն 2, 3 տպարանի, որը ներկայացվում

են իրենց կողմից և հաստատում որ այդ տպարանների գործը երաշխավորված է, որը կարծում եմ
դժվար չէ կռահել ինչ կապեր է աշխատում:
Այդ մարդիկ միայն փող աշխատելու համար են ( QR) տալիս տպարանը կարծես փող առնելու
միջոց է գործարարների հաշվին պատշաճ ծառայություն չմատուցելու դիմաց:

-Պարոն Աբեդի (Ավետյան) «Armoil»   կազմակերպության հետ կապված խնդիրներն արդյո՞ք
կարգավորվել են:

-Դեռ սպասում ենք արդարացի լուծման: Շուրջ 6 տարի փաստաթղթային կամայական խնդիրներ են ստեղծել մեզ համար և յուրաքանչյուր անգամ անհիմն  խնդիրների պատճառներով մեր կազմակերպությանը զրկել են
հերթական  ներդրումներ անելուց և գործարանը գործարկելուց: Սկզբում ՇՄԱԿ(Շրջակա միջավայրի վրա
ազդեցություն) գնահատման նպատակով երկար ժամանակ քաշքշուկ ստեղծվեց մեր համար, որը անգամներ
բարձրաձայնել եմ, որ մեր գործնեությունը ենթակա չէ ՇՄԱԿ փորձաքննության, սակայն մշտապես խոչնդոտել և պնդել են հակառակը:Ի վերջո մենք որպես բարի կամքի դրսևորում համաձայնեցինք անցնել ՇՄԱԿ փորձաքննություն, սակայն չմասնագետների քմահաճույքի պատճառով ամեն անգամ տարբեր պատճառաբանությամբ մերժեցին մեր դիմումը , ի վերջո որոշվեց հանձնաժողովի նիստ գերատեսչությունների ներկայացուցիչների ներկայությամբ որտեղ մեզ պարզ ասվեց որ մեր գործնեությունը այն ժամանակ ենթակա չէր ՇՄԱԿ փորձաքննության բայց 2022 թվից օրենքի փոփոխությամբ ենթակա է դարձել , սա աբսուրդի ժանրից է 2019 թվականից պատրաստ գործարանի աշխատանքը խոչնդոտել են անհիմն իսկ հիմա պահանջ են ներկայացնում , իվերջո բանակցությունների արդյունքում կառուցողական համաձայնության հասանք առ այն որ առաջարկվեց դիմել ՀՀ վարչապետին և խնդրել կառավարության որոշում, որի արդյունքում հնարավոր կլինի ժամանակավոր աշխատացնել գործարանը և իսկապես պարզել արդյոք իրենց տված եզրակացությունը ճիշտ է թե ոչ և մենք դիմեցինք ՀՀ վարչապետին այդ
խնդրանքով և նամակի պատճեններն  ուղարկեցինք այդ գերատեսչություններին իգիտություն որ մենք ըստ իրենց  հետ ձեռք բերված պայմանավորվածության դիմել ենք կառավարության : իսկ հետո տեղի ունեցավ մի
զավեշտալի բան: Վերոհիշյալ  գերատեսչությունները նորից ինձ նամակով պատասխանում են , որ
թույլատրությունը կտրվի դրական եզրակացությունից հետո: Պարզ ասած գերատեսչությունները
մեր  խնդրին ծանոթ լինելով և պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո անգամ օրենքի շրջանակներում
լուծում չեն տալիս և իրենց չվերաբերվող նամակին, որը ուղված է ՀՀ վարչապետին տալիս են բացասական
պատասխան ինչը հակառակ է ձեռք բերված պայմանավորվածության , սա աբսուրդի աստիճան
անընդունելի  է մեզ համար:

-Պարոն Աբեդի   մաքսային տերմինալներում տեղի ունեցող փոփոխություններն ի՞նչպես են ազդել  ներմուծվող ապրանքաների սակագների վրա:

-Մաքսային տերմինալները հիմա ավելի են բարդացրել  ավտոմեքենաների ներկրումը,  գործարարների համար դարձել է  խնդիր: Եթե  նախկինում մեքենան ներկրում էինք և 2-3 օրում լաբորատոր փորձաքննություն էր անցնում, վճարը կազմում էր շուրջ 60-70 հազար դրամ: Ավտոմեքենան  մաքսազերծվում էր և դուրս էր գալիս: Հիմա բարդացրել են ՝ ներկրումից  հետո ապրանքը շուրջ 15 օր մնում է տերմինալում  380 հազար դրամ է կազմում լաբորատոր ծախսերը :
Հայաստանում չկան այնպիսի լաբորատորիաներ, որի միջոցով  արագ ընթացակարգով մաքսային ծառայությունը կարող է ստուգի ամեն ներկրվող ապրանք , դրանք միայն խանգարում և բարդացնում են
ներդրողի , գործարարի աշխատանքները և ներկրումը: Մեր հաշվին էլ աշխատավարձ  են
ստանում, մաքսային ծառայությունների վճարումներն են թանկացնում , սա միայն  իրենց համար գումար
աշխատելու եղանակ է, ոչնչով չեն հեշտացնում կամ մատչելի դարձնում գործարարի համար:

-Ի՞նչպես է  այլ երկրներում նույն խնդիրը կարգավորվում , որ մեզ մոտ  չի իրականացվում բարեփոխումների ֆոնին:

-Կարող եմ մեջբերել  զարգացած եվրոպական երկրների փորձը տերմինալի հետ կապված:Օրինակ
Կիպրոսում  մաքսային տերմինալ հասկացողություն չկա : Ապրանքը երբ մտնում է տվյալ երկիր՝ տվյալ բեռը գնում  է ներմուծողի պահեստ , որտեղ ներմուծողը ապրանքի հետ կապված բոլոր փաստաթղթերը կազմակերպում է և  էլեկտրոնային եղանակով  (համակարգչով) ուղարկում է  համապատասխան մաքսային մարմին և կատարում է վճարումները և հարցը սրանով լուծվում է:
Անընդհատ խոսում ենք տուրիստներ բերելու մեր երկիր որ գումար մտնի երկիր այսինքն տուրիստը գա և
օրինակ ծախսի 1000 դոլար որ այդ գումարը մեր երկրում դառնա տնտեսության զարգացման հիմք իսկ մյուս
կողմից շատ աննկատ բարդացնելով մաքսային գործնթացը ամեն օր ավտոյի կանգնելու համար վճարվում է 150 -ից 200 դոլար տուգանք վարորդին, որը դուրս է գալիս մեր երկրի շրջանառությունից որ եթե  հաշվարկեք
ավտոների քանակը և սպասման ժամանակը դա կազմում է տարեկան ահռելի գումարներ, որ կորցնում ենք մեր երկրում , ես ունեցել եմ ավտոներ որի համար վճարել եմ մինչև 1200 դոլար ուշացման տույժ:

-Ինչ եք կարծում ի՞նչպես պետք է կարգավորել խնդիրը:

– Կարևոր է օրենքներ ընդունելուց առաջ քննարկել տվյալ հարցի հետ կապված գործարարների հետ , լսել
կարծիքներ և ընդունել օրենք որը գործնականում հնարավոր է իրականացնել ինչը չի արվում , մեզ մոտ օրենքը ընդունվում է և հետո հանդիպում է բարդությունների և առաջացնում է լուրջ խնդիրներ նման դեպքեր շատ ենք ունեցել , օրինակը(QR) կոդերի ներդրումն է ամեն օր խոսում ենք (IT) ոլորտի զարգացման մասին իսկ նման աշխատանքը կատարվում է մոնոպոլիա ունեցող , օտար երկրյա ծագում ունեցող և անպատասխանատու ընկերության կողմից մեր ու ժողովրդի միլիոնավոր դոլարները տանում են դրսի կազմակերպության գրպանը դնում, ո՞րն է պատճառը, որ մեր երկրի արտադրողներիի իրավունքները ստորադասվում են դրսի կազմակերպության շահերին:
Եկեք հասկանանք, որ  զգալի գումար է մեր բյուջեի համար և յուրաքանչյուր  սպառող ՝ 4,2 դրամ  վճարում է
ամեն մի ապրանքի համար դրսի մի կազմակերպության , որը տրամադրում է ընդմենը ֆայլ, ես այդպես եմ
բնորոշում:Մենք էժան ապրանք ենք ներկրում , որ մեր սպառողի համար որակապես բարձր  և մատչելի լինի ,

սակայն  սպառողի համար դառնում է  անմատչելի մեր կառավարության վարած քաղաքականության (QR) կոդի և այլ վերոհիշյալ թվարկված   խնդիրների հետրևանքով:
Մեր դժգոհության պատճառը   մոնոպալիան  է՝ և  անորակ  անպատասխանատու (QR)  կոդի ներդրումը  իր
ֆիրմայի հետ միասին :Մեր  կառավարությունը ուրիշ երկրի ձեռք է հանձնել տնտեսական  գործունեության մի
ֆունկցիա , որը  կախվածության մեջ է պահում մեր գործարարներին ուրիշ երկրից , ինչի չունենք մեր
սեփականը որ գոնե վճարված գումարները մնա մեր երկրի բյուջե կամ գործարարը ունենա հնարավորություն ընտրել ում հետ է ուզում աշխատել և ում հետ ոչ , իսկ օրենքը կարելի է ընդունել այն ժամանակ երբ մենք կունենանք մեր սեփական հնարավորությունը:

-Պարոն Աբեդի ի՞նչպիսի ակնկալիքներ ունեք  կառավարությունից ընթացիկ տարում:

-Հույս ունեմ մեր պետության պատկան մարինները հետևողական կլինեն  այս հարցերի շուրջ և ներդրողների,
արտադրողների և գործարար միջավայրի համար  խնդիրներ  ստեղծելու փոխարեն  կթեթևացնեն այն: Ցանկալի է , որ մեզ լսեն,  կարծիքը հարգել և մեր օրինական պահանջներին ուշադրություն դարձնեն, որպեսզի մենք էլ  գնահատված մեզ զգանք, որպես  ներդրողներ և  մեր երկրի առաջ  պարտքը կատարենք և դեռ մի բան էլ ավելի կանենք , միայն թե մեր օրինական պահանջներն  ու շահերը հաշվի առնեն նախքան ինքնակամ որոշում կայացնելը :
Մենք ենք պահում երկիր ,  հարկեր ենք  վճարում, աշխատատեղեր ստեղծում և ավելացնում ուստի պետությունն էլ պարտավոր է մի քայլ անել, որը կխթանի մեր ներդրումների և բիզնես ակտիվության  միջավայրի  բարելավմանը:
Ես  2026 թվականը հուսադրող եմ համարում  տնտեսական և բիզնես գործունեության համար  մեր
հայրենիքում,  եթե արհեստական  այս խնդիրներից  հեռու պահեն գործարարներին:

Հարցազրույցը ՝ Կարինե Սարգսյանի

Spread the love