Տևական ժամանակ է , որ Հայաստանում գործող անասնաբուժական դեղատները չունեն համապատասխան անասնաբուժաան դեղորայք վաճառելու լիցենզիա և նրանք ապրանքը վաճառում են ընդհանուր դեղատների համար նախատեսված լիցենզիայով /արտոնագրով/: Այն թույլատրում է ՀՀ ԱՆ , սակայն հարկային տեսչությունը տուգանում է անասնաբուժական տեղատներին քանի-որ լիցենզիա չունեն:
Բայց խնդիրն այն է, որ օրենքը բաց է այս խնդիր հետ կապված և անասնաբուժական դեղատների լիցենզիա գորություն չունի: Ստացվում է, որ լիցենզիա չկա , օրենքով սհամանված կարգով, բայց տուգանվում են դեղատները:
Խնդրի հետ կապված /progressarmeni.com/-ին էին դիմել մարզային մի քանի դեղատների տնօրեններ , որպեսզի խնդիրը բարձրաձայնվի:Մեր զրուցակիցն ասաց ,-«Ի՞նչու պետք է տուգանվենք եթե համապատասխան օրենք չկա: Մենք ոչ մի օրենք չենք խախտում: Մենք աշխատում ենք դեղատների համար նախատեսված ձևով և լիցենզիայով: Մի քանի անգամ դիմել ենք Էկոնոմիկայի նախարարություն և մեզ պատասխանել են , որ տեղյակ են խդրից և կտրվի համապատասխան լուծում և բացի դա նրանք փորձել են հարկային տեսչությանը խնդրի մասին տեղյակ պահել , որ մեզ չտուգանեն մինչև օրենքով լուծում տրվելը:Բայց հարկայինից երբ գալիս են հաշվի չեն առնում պայմանավորվածությունը մեզ տուգանում են, և նույնիսկ կարող են օրը մի քանի անգամ տուգանել …..»:
Օրերս Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ամփոփում էր 2025 թվականի աշխատանքային տարին , որի շրջանակներում մենք ևս հարցրեցինք անասնաբուժական դեղատների ճակատագրով:Պարոն նախարարը մեր հարցին ի պատասխան ասաց, որ «Մեր ուշադրության կերտրոնում է խնդիրը և շուտով կտրվի համապատասխան լուծում օրենիքի շրջանակներում: Համապատասխան լսնումներն ու փաստաթղթերը կազմված՝ ուղարկվել է ԱԺ և անցել է առաջին ընթերցումը խորհրդարանում:Շատ շուտով օրենք կկարգավորի խնդիրը:»
Կարինե Սարգսյան
