Կոտայքի մարզպետարանը՝ ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին

Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է ՝

Այսօր Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։

Պարոն Սահակյանն նշում է ,-«Ողջունել եմ դեսպանին և դեսպանության ներկայացուցիչներին Կոտայքի մարզ կատարած այցի համար և կարևորել երկու երկրների միջև առկա բարեկամական ամուր կապը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի համար ծանր ժամանակահատվածում բարեկամ Ֆրանսիայի կողմից ցուցաբերված շարունակական աջակցության և վերաբերմունքի համար:

Դեսպանի հետ զրուցել ենք մարզի զարգացման ներկա վիճակից, անդրադարձել զբոսաշրջության, մշակույթի, գյուղատնտեսության, ինչպես նաև տնտեսական ոլորտներին:Պիտի նշեմ, որ ֆրանսիական կողմի հետ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել նախորդ տարիներին և այսօր էլ պատրաստ ենք համատեղ ծրագրեր իրականացնել՝ ի շահ մեր երկու պետությունների և ի բարօրություն մեր ժողովուրդների»,-նկատեց մարզպետը և վերջինիս խոսքերով՝ Տիկին դեսպանը խոսել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովի մասին, որը կկայանա Լիոնում»։

Դեսպանը նաև հետաքրքրվել է մարզի ունեցած պոտենցիալից և հայտնել, որ պատրաստ է աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք էլ ավելի կամրապնդեն հայ-ֆրանսիական հարաբերությունները և տարբեր ուղղություններով նոր համագործակցությունների հիմք կդառնան: Պարոն Սահակյանը նկատեց նաև ՝մենք տիկին դեսպանի հետ նաև այցելել ենք Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց, որտեղ ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցում է իրականացվում:Դպրոցում ներկա ենք գտնվել ֆրանսերենի յուրօրինակ միջոցառմանը. աշակերտներն առիթ են ունեցել շփվելու դեսպանի հետ նաև ֆրանսերենով:

Կազմեց՝ Կարինե Սարգսյանը

Spread the love