Քննարկվել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցության ուղղությունները

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Ռումինիայի քաղաքային
կառավարիչների ասոցիացիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը։ Մարիան Ֆլորեան ղեկավարում
է մի կազմակերպություն, որը միավորում է Ռումինիայի ավելի քան 700 քաղաքային կառավարիչների:
Պատվիրակության կազմում էր նաև Շտեֆենեշտի դե Ժոս համայնքի քաղաքային կառավարիչ Վահե
Հովակիմյանը:
Հանդիպման ընթացքում Արմեն Փամբուխչյանը շեշտել է քաղաքային կառավարման ոլորտում միջազգային
համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ փորձի փոխանակումն ու նորարարական լուծումների
կիրառումը նպաստում են համայնքային ծառայությունների արդյունավետության բարձրացմանը։ Նա
ներկայացրել է Երևանի զարգացման առաջնահերթությունները՝ ընդգծելով ենթակառուցվածքների
արդիականացման, թվային գործիքների ներդրման և կառավարման թափանցիկության բարձրացման
ուղղությամբ իրականացվող քայլերը։

Spread the love