<<Արտաշատ իրավապաշտպան>> ՀԿ հերթական անգամ այցելել է Արտաշատի ծննդատուն՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ նվերներ հանձնել նորածիններին:
Հիշեցնենք, որ ՀԿ նախագահ՝ Արուս Հովհաննիսյանը մշտապես աջակցում և տարբեր օգնություններ է տրամադրում հասարակության սոցիալական աջակցության կարիք ունեցող շերտերին՝(հաշմված զինվորներ, նրանց ընտանիքներին, երեխաներին,հաշմանդամ կենսաթոշակառուներին, Արցախից տեղահանվածներին ) և այլոց:
Տիկին Հովհաննիսյանը իր խոսքում նշել է ՝ որ մեր աջակցությունը շարունակական է անգամ այն պայմաններում երբ գտնվում ենք անբարենպաստ միջավայրում, հաճախ տարբեր ատյանների կողմից չենք ստանում խրախուսանք՝ հակառակը ոմանք փորձում են խանգարել, բայց մեր ժողովուրդը գնահատում է, որն ինձ կրկին ուժ է տալիս նրանց կողքին լինելու համար:
Արտաշատ բժշկական կենտրոնի պաշտոնական էջը տեղեկացնում է՝
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ մեր կենտրոնի ծննդատան փոքրիկներն ու Մանկական բաժանմունքում բուժվող մինչև 1 տարեկան երեխաները <<Արտաշատ>> իրավապաշտպան բարեգործական ասոցիացիայի նախագահ Արուս Հովհաննիսյանի կողմից ձեռագործ հագուստներ նվեր ստացան, որոնք գործել և սիրով մեր փոքրիկներին էին ուղարկել անգլիացի տատիկներ։
Կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Աշոտ Գևորգյանը և ասոցիացիայի նախագահը եղան հիվանդասենյակներում, շնորհավորեցին մայրիկներին տոնի առթիվ և հանձնեցին նվերները։ Պարոն Գևորգյանը տնօրինության անունից շնորհակալություն հայտնեց մատուցած գեղեցիկ անակնկալի համար։
Լրահոս