Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման և լողի անվճար ուսուցման փորձնական
ծրագրի շրջանակում Տավուշի և Կոտայքի մարզերում մեկնարկել է երեխաների մասնակցության գրանցումը։
Ծրագիրը նախատեսված է երկու տարիքային խմբերի համար՝
  8–12 տարեկաններ
  13–17 տարեկաններ
Լողավազաններում դպրոցահասակ երեխաների լողի ուսուցումը յուրաքանչյուր տարիքային խմբում նախատեսվում է
իրականացնել 3-ական խմբերով։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի
«Սովորողի օրագիր» էջում բացված համապատասխան բաժնում։ Գրանցումն իրականացնում է երեխայի ծնողը կամ
օրինական ներկայացուցիչը։
Լողի դասընթացներին երեխայի մասնակցությունն անվճար է․ գրանցման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 25-ն
է:
Լողի ուսուցումը կանցկացվի Իջևան և Հրազդան համայնքներում գործող «Հրազդանի լողի մասնագիտացված
մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ-ի և «Իջևանի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ-
ի լողավազաններում՝ փորձառու մասնագետների ուսուցմամբ՝ ապահովված համապատասխան անվտանգության
համակարգերով։
Այս փուլում ծրագրից կարող են օգտվել վերոնշյալ մարզերի դպրոցականները՝ ընդհանուր 66 երեխա։ Ընտրվում են
կրթության կառավարման տեղեկատվական համակարգում /emis.am/ գրանցված առաջին վեց տասնյակ երեխաները, իսկ
մնացած հայտատուների համար ձևավորվում է սպասման փուլ՝ հաջորդաբար ծրագրում ընդգրկելու նպատակով։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչություն՝ հեռ․
010 599-699 [ներքին՝ 637] կամ գրել ellada.harutyunyan@escs.am էլեկտրոնային հասցեին։

 

Spread the love