Հրապարակվել է 2025 թվականի կենսակայունության հաշվետվությունը

Կենսակայունության հաշվետվությունն ամփոփում է ֆինանսական համակարգում և Կենտրոնական բանկում ոլորտի ընթացիկ հիմնական զարգացումները: Այն ընդգրկում է Կենտրոնական բանկի կողմից կատարված աշխատանքներն ու համագործակցությունը միջազգային գործընկերների հետ, մասնավոր հատվածում առկա կենսակայուն պրոդուկտների ամփոփ ցուցանիշների նկարագրությունը, և բանկային համակարգի կենսակայունության առաջընթացի տվյալները:

Հաշվետվության հիմքում ընկած է «կայուն ֆինանսներ» սկզբունքի ներդրման անհրաժեշտությունը ֆինանսական համակարգում: Կայուն ֆինանսները ենթադրում է կազմակերպություններում բնապահպանական, սոցիալական և կառավարման (ԲՍԿ) չափանիշների ներդրումը որոշումների կայացման մեջ և աջակցումը կայուն տնտեսական աճին:

Կենտրոնական բանկը հետամուտ է կայուն ֆինանսների սկզբունքների ներդրմանը ֆինանսական համակարգում՝ ԲՍԿ և կլիմայական ռիսկերի կառավարման և նվազեցման նկատառումներով:

Spread the love