ԻՐԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀՎԱԾՔԻՑ

Ինչպես  արդեն հրապարակել էինք  մեր  հանրապետուրթյան հարավային հատվածի  միջպետական ճանապահի մի  մասը  վերահսկվում է ադրբեջանական  ոստիկանական հենակետի կողմից: Հայաստանի ինքնիշխան տարածքի կամ տարածքային ամբողջականության պահպանման մասին 30 տարի այսքան չէր խոսվել, որքան վերջին ամիսների ընթացքում: Սահմանագծում և սահմանազատում բառերն էլ  դարձել է բառակապակցություն մեր հանրության համար, բայց մենք  դեռ սպասում ենք նրա բովանդակային մասի իրագործմանը:

  Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ տեղադրված ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղադրման արդյունքում արդեն մի քանի օր է , որ կիլոմետրից ավելի ձգվող իրանական բեռնատարների հերթեր են գոյացել, ովքեր հրաժարվում են 130 ԱՄՆ դոլար վճարել ադրբեջանցիներին և սպասում են  իրենց գործատուների միջամտություններին: Իրանից Հայաստան մուտք գործող բեռնատարների վրա կիրառվող, մեղմ ասած, ճնշումների, ՀՀ վարչապետի` նախօրեին ԱԺ-ում հնչեցրած հայտարարությունը բացասաբար է ընկալվել մեր բարեկամ պետության կողմից, այդ մասին իր մտորումը հայտնեց  Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, ով նախ անդրադարձավ Որոտան բնակավայրի մոտ տեղադրված ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղադրմանը եւ վերոնշյալ փաստի շուրջ ՀՀ վարչապետի հայտարարությանը ընդգծելով,  որ հայկական կողմը մեղմ ասած դիվանագիտական  ոչ պատշաճ քայլեր է իրականացնում: Այս պայմաններում մեզ համար առնվազն զարմանալի էր վարչապետի հայտարարությունն առ այն, որ այդ ճանապարհը ադրբեջանական է համարվում: Այս հայտարարությունը Իրանում լուրջ դժգոհությունների ալիք կարող է բարձրացնել, ստացվում է, որ Հայաստանը, այսպես ասած, տոն է տալիս նման միջամտությունների: Ստացվում է, որ Հայաստանը իր տարածքը այլեւս ուրիշ երկրի տարածք է համարում, ապա պետք է նախապես Իրանին տեղյակ պահեր:  Հայաստանը իմանալով ստեղված իրավիճակի լրջությունը որեւէ քայլ թե դիվանագիտական, թե միջնորդավորված չի անում, ինչը Իրանում լավ չի ընկալվելու միանշանակ:



 Պատերազմից հետո տարբեր ձեւի միջամտություններ եղել են, որոնք ըստ երեւույթին, ոչ միայն ՀՀ-ի վրա ճնշում բանեցնելու քայլեր են, այսպես կոչված, միջանցք բացելու համար, այլ ուղիղ ձեւով ուղղված են նաեւ Իրանին  եւ հայ-իրանական հարաբերությունները խաթարելուն: Իրանից բազմիցս արձագանքել է, որ հայ-իրանական սահմանը Իրանի համար կարմիր գիծ է հանդիսանում: Այստեղ առավել շատ նկատելի է կոնկրետ ճնշումներ բանեցնել ոչ թե Հաաստանի, այլ Իրանի վրա: Մենք պատերազմից հետո խոսել ենք այլընտրանքային ճանապարհի մասին, բայց ՀՀ կառավարությունը որեւիցէ գործ չի արել այլընտրանքային ճանապարհը վերանորոգելու համար: Այն դեպքում, երբ պաշտոնականը Իրանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել այդ շինարարական աշխատանքներին, անգամ Իրանի Ճանապարհաշինության նախարարն էր այցելել եւ համագործակցության ձեռք մեկնել:

Թեպետ դժվար է այս պայմաններում սպասել Իրանի կողմից հերթական աջակցությանը, քանի-որ հայրենի իշխանությունները դեռևս նախկին պայմանավորվածություններից հեռու են գնացել և համապատասխանաբար մեր բարեկամ երկրի սպասելիքները չեն արդարանում և ինչպես պարոն Աբգարյանը նկատեց,  այլընտրանքային ճանապարհի կառուցումն  ու  ապրանքների ներկրումն ավելի շատ անհրաժեշտ է Հայաստանին քան ՝ հակառակը:

Այնուամենայնիվ մենք փորձեցինք հարցնել  պարոն Բեգլարյանին թե՞ այսօր նույն պատրաստակամությամբ Իրանը  կրկին պատրա՞ստ է այլընտրանքային ճանապարհատվածի շինարարությանը, վերջինս պատասխանեց հետևյալ կերպ՝ Առնվազն Իրանի մոտ քաղաքական կամքը անցյալից ավելի ուժեղ եւ ավելի դրական են այդ ուղղությամբ: Պետք է անմիջականորեն անցնել այդ աշխատանքներին, որովհետեւ պետք հաշվի առնել, որ մոտենում է ձմեռը: Այս պարագայում թույլ չպետք է տալ, որպեսզի երկու երկրների առեւտրական աշխատանքները վնասվեն:

Հոդվածը ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Spread the love