Ինչպես գիտեք մայիսի 22-30-ը Երեւանում անցկացվեց բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը, որը Հայաստանն ընդունեց առաջին անգամ:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բոլորս հետեւեցինք հպարտորեն , հատկապես կիսաեզրափակիչներում դուրս եկած մեր մարզիկների ելույթներին:Հայաստանի 4 մասնակիցների մրցելույթներից հատկապես՝ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանի բոյկոտին ռինգում, մինչեւ ուշ գիշեր թիմի հետ սպասում էինք Հայաստանի բողոքարկման արդյունքներին, իսկ մայիսի 30-ին եզրափակիչներում Հայաստանի երեք մասնակիցների տպավորիչ մենամարտերին, Հովհաննես Բաչկովի փառահեղ հաղթանակը ոգևորեց բոլորիս:
13 բռնցքամարտիկով Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի թիմը նվաճեց 4 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե: Երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն հռչավեց Հովհաննես Բաչկովը, փոխչեմպիոններ դարձան՝ Արթուր Բազեյանը եւ Ռաֆայել Հովհաննիսյանը: Երկու բռնցքամարտիկներն էլ առաջին մեծ նվաճումը գրանցեցին մեծահասակներում: Բրոնզե մեդալակիր դարձավ Նարեկ Մանասյանը:
Հայաստանը 5-րդ տեղը զբաղեցրեց մեդալային պայքարում: Առաջին տեղում Վրաստանն է: Լավագույն հնգյակում են նաեւ Սերբիան, Իսպանիան եւ Անգլիան:Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությանը մասնակցեց 39 երկրի 250 բռնցքամարտիկ: