«Զրույց» թերթը և «progressarmenia.com» էլեկտրոնային կայքը հանդիպել է Արտաշատ խոշորացված համայնքի այն բնակավայրերին, որտեղ 2021 թվականին կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվել են ոռոգման ներքին ցանցի բետոնյա կիսախողովակների տեղադրման և բարեկարգման աշխատանքներ: Նորաշեն գյուղում նախորդ տարի այդ ծրագրի շրջանակներում ևս իրականացվել է կարևոր աշխատանք , որի մասին ասաց համայնքի վարչական ղեկավար Արտակ Հարությունյանը , ում խոսքերով՝ ոռոգման ջրի ապահովումը մեծ հնարավորություն տվեց, որ անջրտի հողերը ևս ոռոգելի դառնան և ավելանան գյուղում ցանկսատարածությունները: Վերոհիշյալ թեմայի և կատարված աշխատանքի շուրջ մեր հանդիպումը շարունակեցինք « Արտաշատ» ՋՕԸ ղեկավար ՝ Կարեն Բենիամինյանի հետ, ով ներկայացրեց ընկերության կատարած աշխատանքները:Նախորդ տարի ոռոգման ջրի հասանելիությունը և կորուստները նվազեցնելու համար մեծ ներդրումներ է իրականացվել պոմպակայանների և տրանսվորմատորների կապիտալ վերանորոգման համար, որը կխթանի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը:
-Պարոն Բենիամինյան Դուք երկար տարիներ եղել եք Արտաշատի համայնքապետ , ո՞րքանով է Ձեզ օգնում այժմ տարածաշրջանի ոռոգման ջրերի ենթակառուցվածքներին տիրապետելու հարցում:
-Այո Միանշանակ այդպես է , համայնքի ղեկավար աշխատելու տարիներին առնչվել եմ բոլոր ոլորտների հետ այդ թվում և ոռոգման ջրի համակարգին, մոտիկից ծանոթ եմ նրա խնդիրներին և ենթակառուցվածքներին:
-Հաշվի առնելով , որ տարեկան կտրվածքով ջրօգտագործողների թիվն ու ոռոգելի հեկտարների քանակն ավելանում է , այս տարվ ադրությամբ ո՞րքան է կազմում այն:
-Նախ ուզում եմ ասել , որ 2022 թվականի համար նախատեսել ենք, որ մինչև տարևերջ մեր ջրօգտագործողների թիվն ավելացնել և հասցնել 15. 000 բաժանորդների:Բայց տենդեց կա , որ խոշոր հողօգտագործողները միավորվում այսպես ասած խոշորացնում են հողակտորները, ուստի դրա հետ կապված կարող է մեր կանխատեսումներով 15 .000 բաժանորդներ չգրացվի , սակայն սպասրակվող ոռոգելի տարածքները միևնույն է ավելանում են դառնալով 11, 70 հա.:Ամեն դեպքում միտում կա , որ յուրաքանչյուր տարի պետք է ավելացնել ոռոգելի հողատարածքների քանակը:
-Պարոն Բենիամինյան ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել գյուղատնտեսական աշխատանքերի մեկնարկին ընդառաջ:
-Գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ իրականացրել ենք անհրաժեշտ բոլոր ծրագրերը, որպեսզի մարտի մեկից սկսած ոռոգումը հասանելի դարձնենք: Այդ նպատակով նախ և առաջ մաքրման աշխատանքներ ենք տարել ներքին ցանցում՝ հատկապես հողոյաին հունով մեր ենթակայության տակ գտնվող բոլոր ներքին ցանցերում: Իսկ անցած տավա նոյեմբերից ապամոնատժեցինք մեր ամբողջ պոմպակայանները , որոնք ունեյին վերանորորգման կարիք և նրանց կապիտալ վերանորոգման ենք տարել, որպեսզի գյուղատնտեսական տարվան ընդառաջ ապահովենք անխափան ջրամատակարարմամբ:Ինչպես նաև վերանորոգել ենք սնուցման բոլոր սարքերը բարձր լարմարն տրանսվորմատորները, որոնք շուրջ 50 տարվա պատմություն ունեին և պարբերաբար խաթարվում ու խնդիրներ էին առաջացնում:Եվ այդ ծրագրի համար ներդրել ենք շուջ 680 մլն դրամ:
– Գյուղացիներից ի՞նչ խնդիրներ և դժգոհությունների եք հանդիպում:
-Մենք ցանկացած դժգոհության կամ բողոքի հետքերով գնում ենք , սկայն պետք է նկատենք, որ յուրաքանչյուր ջրօգտագործող պետք է հասկանա , որ գոյություն ունի հերթականություն և ջուրը չի կարող 11. 700 նախատեսված հա. միանգամից նույն օրում ոռոգում իրականցնեն, ուստի պետք է ըստ հերթականության բաշխենք, ըստ մշակաբույսերի և ըստ անհրաժեշտության, միանշանակ պետք է հողակտորի վրա մշակված լինեն համահունչ մշակաբույսեր՝ հակառակ դեպքում ջրի հունը հաճախակի փոխելով մենք կրում ենք մեծ ջրային կուստներ:
-Արտաշատ ջրօգտագործողների ընկերությունն արդյո՞ք հայտ է ներկայացրել ներքին ցանցի բարելավման համար գործընկերներ կամ ֆինանսավորողներ գտնելու համար:
-Այո մենք համագործակցում ենք և մեզ են տրամադրվել հայտեր առաջնային նպատակների և իրականացվելիք ծրագրերի համար:Մենք ՀՀ կառավարության կողմից հայտ ունենք , ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով ունենք գյուղեր , որտեղ համաֆինանսավորմամբ արդեն իրականացրել են մի շարք աշխատանքներ: Արտաշատ-Վեդի համայնքները մի շարք ծրագրեր են իրականացրել, հայտեր գյուղական (համայնքերում) ոռոգման համակարգի նոր կիսախողովակների անցկացնելու ուղղությումբ:
-Պարոն Բենիամինյան նախորդ տարում ի՞նչ ձեռքբերումներ եք արձանագրել:
– Կառավարության սուբվերնցիոն ծրագրով իրականացվեց համաֆինանսավորմաբ աշխաատանքներ, դրանց մասին ժամանակին խոսել են համայնքապետերը , որոնք ներդրում են իրականացրել , սակայն առիթից օգտվելով պետք է ասեմ, որ ես 2021 թվականի նոյեմբեր ամսին եմ նշանակվել , որպես կառույցի պատասխանատու, բայց հասցրել եմ իմ առջև դրված ծրագրերն իրականացնել և տարին փակել դրական ցուցանիշներվ, թե՛ գումարները գանձելու, և թե՛ մեր ընկերության պարտքերը մարելու իմաստներով:Սակայն անելիքներ դեռ շատ կան , սա այն ոլորտն է , որ անընդհատ պետք է զարգացնել ու տանել աշխատանքներ:
-Ի՞նչպիսին են ակնկալիքները ջրօգտագործող և տեսուչ հարաբերություններից:
-Ցանկանում եմ մի հորրդոր մեր ջրօգտագործողներին: Պետք է բոլորը հասկանան, որ ոռոգման ջուրը սահամանփակ է և տեսանելի է նրա սակավությունը: Պետք է ամեն ինչ անենք , որ տարվա չոր եղանակը խնդիր չառաջացնի ոռոգման համար, այդ նպատակով մենք պետք է փոխըմբռնենք միմյանց և համագործակցենք: Իսկ բնակչության վստահությունը ձեռք բերելու համար մենք կրկին պետք է համատեղ աշխատենք իրականացնենք , դրանից մեկը պետք է լինի ժամանակին վճարների գանձումը , որը նոր հնարավորություն է տալու համակարգի ենթակառուցվածքների զարգացման համար: Մենք նախորդ տարի օգտագործված ոռոգման ջրի գանձումների առումով ՀՀ-ում առաջատարների շարքերում ենք եղել, որը հնարավորություն տվեց հետագա մեր ներդրումների և աշխատանքների ճիշտ կազմակերպման համար:Այս եղանակով մենք միասին համատեղ կարող ենք լիարժեք կառավարել մեր ջրաին ռեսուրսները:
Հ.Գ. Հիշեցնենք ՝ որ վերոհիշյալ աշխատանքների կազմակերպման հետ կապված իր գնահատականն օրերս մեզ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ով մասնավորապես բարձր գնահատեց «Արտաշատ»ՋՕ Ընկերության ղեկավար Կարեն Բենիամինյանի աշխատանքները:
Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի