ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցն առնչվել է Սյունիքի Տաթեւ-Աղվանի նոր հիմնանորոգված ճանապարհի հատվածին:
«Ինչու՞ է նոր հիմնանորոգված Տաթեւ-Աղվանի ճանապարհի ասֆալտը գրեթե ամբողջությամբ քանդվել, եւ տվյալ հատվածը դարձել ոչ երթեւեկելի»,- հարցրել է պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պարզաբանել է, որ մեր երկրում ճանապարհների համար երկու պատասխանատու կա. մեկը պատվիրատուն է՝ ի դեմս Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, երկրորդը՝ շինարարները: