Այսօր անկախության հռչակագրի ընդունման օրն է

Կոտայքի մարզպետ ՝ Ահարոն Սահակյանը շնորհավորում է ՀՀ անկախության հռչակագրի օրը և իր ֆեսբուքյան էջում այդ առիթով գրել է ՝

«1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին, որով հռչակվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, որն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ։Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է:

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է»:

Spread the love