Գորիսում բերման են ենթարկել «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածուին Posted on October 17, 2021October 17, 2021 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր «ԱՍԻԱԿԱՆ ՀԱՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է (ֆոտոշարք) Փաշինյանի սանիկ Դավիթ Խուդաթյանը նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց «Հայտնում ենք, որ Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ աշխատանք է» ԿԳՄՍՆ Գորիս քաղաքի բնակիչ, «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածու Հարություն Սինանյանին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանություն:«Հարեւանուհիս տարեց կին է, հիվանդ ոտքերով, խնդրեց, որ բերեմ ընտրության, ես էլ բերեցի, դրանից հետո ինձ բերման ենթարկեցին»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ավագանու թեկնածուն` նշելով, որ բերման են ենթարկել նաեւ տարեց կնոջը:Նա նշեց, որ ոստիկանությունում իրեն հարցեր չեն տվել եւ մոտ 1 ժամ պահելուց հետո բաց են թողել:Սինանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանապետը ասել է, որ բերման չեն ենթարկել ավագանու թեկնածուին, այլ հրավիրել են ոստիկանություն եւ խնդրեց մինչեւ 20:00 այլեւս նման «հրավիրատոմսեր» չտան դաշինքի ներկայացուցիչներին:Փաստաբանը նշեց, որ այս մասին ահազանգել են ՄԻՊ-ին եւ Ոստիկանությանը: Post Views: 62 Spread the love