Սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզի Քաջարան խոշորացված համայնքում տեղի կունենան ավագանու ընտրություններ:Ընտրապայքարին մասնակցում են «ՔՊ» «Հանրապետություն» կուսակցությունները եվ «Դեպի Միասնաություն» դաշինքը:
Հիշեցնենք՝ որ ավագանու թեկնածությունն են առաջադրել նաև երկարամյա նախկին համայնքապետ՝ ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԵՎ գործող ՝ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆԸ:
Ըստ տարածված լուրերի ՔԱՋԱՐԱՆՈՒՄ քարոզարշավի մեկնարկից հետո սկսվել է , որոշակի լարվածություն «Հանրապետություն » կուսակցության կողմից առաջադրված թեկանածու նախկին համայնքապետ՝ Վ. Գևորգյանի և գործող համայքապետ՝ Փարամազյանի միչև, սակայն մեր հղումը որպեսզի մերկապարանոց չհնչի մենք քարոզարշավի շրջանակներում հանդիպեցինք նախկին համայքապետ՝ ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ, ում հետ զրուցեցինք վերոհիշյալ խնդրի և նախընտրական քարոզարշավի շուրջ:
–Պարոն Գևորգյան ի՞նչպես կգնահատեք քարոզարշավի ընթացքը և արդյո՞ք այն անցնում է պատշաճ կերպով , թե՞ իրապես կա լարվածություն ինչպես ներկայացվում է, որոշ շրջանակներում:
-Պետք է առողջ ընտրապայքար , քարոզարշավ իրականացնել: Ես հորդորրում եմ ընտրապայքարի դուրս եկած բոլոր ուժերին և նրանց համամասնական ցուցակի անդամներին, որ չփորձեն պառակտել մեր համայնքը , մի՞թե ավերակների վրա պետք է շարունակենք մեր աշխատանքները:Ես արդեն նկատել եմ անձնական վիրավորանք անձնական տիրույթում , դա անթույլատրելի եմ համարում , քաղաքական կոնտեքստից դուրս թեկնածուների վրա ցեխ շպրտելը:Այսօր ինչ ցանենք վաղը այն հնձելու ենք , հակասությունը կոնկրետ 2 կուսակցությունների համամասնական ցուցակները գլխավորողներիս հարաբերություններից , վաղը այն անդրադառնալու է համայնքի բարոյահոգեբանական վիճակի վրա: Ես գիտեմ , որ մեր Քաջարանցիներն իմաստուն ժողովուրդ են և կկատարեն իրենց ճիշտ ընտրությունը՝ հաշվի առնելով համայնքի վաղվա օրվա ճակատագիրը ,անպայման իրենց գնահատական կտան ավագանու առաջիկա ընտրության ժամանակ, մենք հաշվի կնստենք նրանց ընտրության առաջ, սակայն ընտրությունից առաջ գրեթե մեկ ամիս քարոզարշավի ժամանակաշրջան է տրված՝ ճիշտ և որոշիչ գնահատական տալու համար:
Քարոզարշավը տնից-տուն մտնելու, ծնկաչոք աղաչելու և ընտրաքվե մուրալու համար չէ ինչպես , որ անում են որոշ թեկնածուներ՝ այլ ծրագրեր ներկայացնելու, դրանք հիմնավորելու ու մարդկանց մեջ իրենց նկատմամբ վստահություն ներշնչելու համար է:
-Ի՞նչպես եք իրականացնում քարոզարշավը:
-Ես մշտապես իմ ժողովրդի կողքին եմ ու նոր չի որ պետք է ինձ ճանաչեն: Քաջարանցիները երբեք ինձ համար չեն դիտարկվել որպես ընտրազանգվածի: Քաջարանցին ինձ համար միշտ եղել է ու կա՝ խոհուն, իմաստուն, հայրենասեր, աշխատասեր, հյուրասեր, առաքինի մարդու տեսակ և ես կարծում եմ այս անգամ էլ նա կմնա իր բարձունքի վրա ու կկատարի ճիշտ ընտրություն :Ես 14 տարի եղել եմ համայնքի ղեկավար և իմ ընտրողներին համոզելու համար նախընտրական շտաբ չեմ բացել , որ իմ գովքս անեմ, կամ քվե մուրամ ծնկաչոք:
Իմ ղեկավարած 14 տարիները խոսուն ապացույց են իմ նկատմամբ քաջարանցիների բարձր վստահության ու հարգանքի մասին:
Ես սիրում եմ բոլոր քաջարանցիներին ու իմ համար մեծ պատիվ է կրկին ծառայելու:
-Պարոն Գևորգյան, որպես համայնքապետ Ձեզ ազգաբանկչությունը լավ է ճանաչում, բայց անհրաժեշտ չեք համարում , որ խոսեք Ձեր նախընտրական ծրագրերի մասին, որպես ավագանու թեկնածու:
– Նախ ցանկանում եմ իմ քաղաքական անցած ճանապարհի մասին մեկ դիտարկում անել, քանի-որ այս նախընտրական շեմին հաճախ են իմ քաղաքական հակառակորդները շահարկում և նենգափոխում: Բանն այն է, որ ես «Հանրապետական» կուսակցության անդամ եմ եղել նրա սկզբանվորման փուլում: Սպարապետ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հորդորով ես անդամակցեցի կուսակցությանը և իմ բոլոր հնարավոր ռեսուրսները ներդրեցի իմ տարածաշրջանում հետպատերազմյան շրջանի բացթողումները հաղթահարելու և համայնքը զարգացնելու համար:
2016 թվականի օգոստոսին, ՏԻՄ ընտրությունների շեմին ինձ համար խիստ անակընկալ կերպով, կուսկցությունը որոշեց չսատարել ինձ և մեկ գիշերվա մեջ որոշում կայացվեց իմ փոխարեն ՀՀԿ Քաջարանի տարածքային կազմակերպության նախագահ ընտրել մինչ այդ կուսակցության հետ որևէ աղերս չունեցող, ավելին նախկին ԲՀԿ-ական, ներկայում գործող համայնքապետ՝ Մանվել Փարամազյանին, ում բնականաբար և սատարեցին նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ:
Սա հավանաբար եզակի դեպք է , ես չգիտեմ թե մեկ էլ ում են նման վերաբերմունքի արժանացրել , որքան հիշում եմ նաև Նժդեհին են հեռացրել դաշնակցականների շարքերից: Ես այսպիսով կուսակցությունը հեռացավ ինձանից: Ինչ վերաբերվում է նրան, որ իբրև ես «հանրապետականացրել» էի ողջ քաղաքը, ասեմ, որ իմ կառավարման ողջ ժամանակաշրջանում հանրապետականների թիվը եղել է ընդամենը 75 հոգի, իսկ 2016-2020թթ. արդեն խոսվում էր 1800 հոգու մասին:
Այս թեման խնդրում եմ թող բոլորը այլևս համարեն փակված և շահարկումների ավելորդ թեմա չդարձնեն:
-Ի՞նչու որոշվեց «Հանրապետություն » կուսակցության կողմից առաջադրվել Ձեր թեկնածությունը:
-Ճիշտն ասած ես միշտ էլ քաղաքականապես ակտիվ եմ եղել , նույնիսկ երբ արդեն համայնքապետ չէի: 2017 թվականից ես «Հանրապետություն» կուսակցության անդամ եմ և այնպես չէ որ երեկ կամ այսօր եմ դարձել՝ ընտրություններով պայմանավորված, ի տարբերություն մի 2 օրվա մեջ կուսակցական դարձածների:
Ես քանի-որ Սպարապետի անունը հիշատակեցի ցանկանում եմ ամրագրել , որ իմ քաղաքական ուղեգիծը որոշեցի շարունակել նրա եղբայր ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
-Պարոն Գևորգյան Ձեր առաջադրումը կուսակցության թիմի , անձնական հեղինակության թե՞ ազգաբանկչության պահանջով էր պայմանավորված:
-Ինչպես գիտեք օրենսդրական փոփոխությունները այլևս հնարավորություն տվեցին , որ ոչ միայն խորհրդարանական այլև ՏԻՄ ընտրությունները անցկացվեն համամասնական ընտրակարգով՝ բացառապես կուսակցությունների կողմից առաջադրելով իրենց թիմի անդամների թեկնածությունը:
Իմ դեպքում եղել է նաև մեր քաջարանցի ավելի քան 665 երիտասարդների առաջարկն ու հորդորրը, համաձայնվեցի առաջադրվել ու ծառայել համայնքին:
-Չկողմնորոշված էկեկտորատին ի՞նչ կհորդորրեք:
-Այն ընտրողները , ովքեր չեն կողմնորոշվում կամ քաղաքականացված չեն , ես հորդորրում եմ , որ նրանք ընտրեն այն թիմի անդամին, ում որ գիտեն և վստահում են նրա անցած ուղուն և լավ գիտեն, որ նա իր գործի իրապես մասնագետն է:Ներկա պարագայում պետք է փաստենք, որ մեր տարածաշրջանն ունի սահմանների հետ կախված ինչպես նաև դրանից բխող անվտանգության մի շարք խնդիիրներ, ուստի իմ ծրագրային դրույթների հիմքում շեշտադրել եմ բոլոր ոլորտները,դիտարկելով դրանք անվտանգության տեսակետից:
-Առիթից օգտվելով ուզում եմ, որ Դուք ներկայացնեք ծրագրային դրույթներից մի քանիսը, որոնք իրապես անվտանգության խնդիր են լուծելու:
-Ես նախկինում եղել եմ Քաջարանի քաղաքապետ:
Սակայն հիմա արդեն համայնքը խոշորացված է և ընդգրկվել են գյուղական բնակավայրեր, որոնց մեծամասնությունը ունեն սահմանային և սահմանամերձի կարգավիճակ: Այս առումով մեր ներկայացրած նախընտրական ծրագրում հիմնական շեշտը դրված է անվտանգային բաղադրիչի վրա:
Ըստ իս՝ պետությունը չի կարող առանձին վերցված տարածքներից յուրաքանչյուրի համար մասնավոր օրենքներ ընդունել: Օրենքները բոլոր պետությունների համար միասնական են երկրի ողջ տարածքի առումով: Նույնը վերաբերվում է նաև ՀՀ «Ընտրական օրենսգրքին», «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին:
Հենց այստեղ է, պետք է ի հայտ գա ժողովրդավարությունը, ու տարածքների բնակիչները, ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակներից, տարածաշրջանի զարգացման իրենց տեսլականից, ուժեղ ու թույլ կողմերի առանձնահատկություններից, առկա սպառնալիքներից՝ ընտրություններին մասնակցող ուժերի կողմից ներկայացված ծրագրերի մանրազնին ուսումնասիրությունից հետո միայն վստահության քվե տան այդ ուժերին:
–Ինչու՞ ես, և ո՞չ թե իմ երկու մրցակիցները:
-Ես կարծում եմ, մեր կարգավիճակում հայտնված համայնքների ղեկավարներ պետք է ընտրվեն առավելապես զինվորական մասնագիտությանն ու հմտություններին, տիրապետող բարձրաստիճան սպաներ և տարածաշրջանի համար գերակա համարվող ճյուղերի ոլորտային մասնագետներ:
Ինչպես գիտեք ես պահեստազորի փոխգնդապետ եմ , և այս տարիների ընթացքում շատ լուրջ ուսումնասիրել եմ տարբեր երկրների ռազմարվեստը, ռազմական ռազմավարական, օպերատիվ ու մարտավարական հմտությունները, նրանց հաջողությունների ու անհաջողությունների պատճառները: Այդ ուսումնասիրությունները ես ներառել եմ իմ նախընտրական ծրագրերում և համոզված եմ, ընտրվելու պարագայում դրանք մեծապես նպաստելու են մեր համայնքի բնակիչների անվտանգության ապահովմանը, տնտեսական զարգացմանն ու սոցիալական խնդիրների լուծմանը:
Ընտրություն կատարելիս կարծում եմ անհրաժեշտ է հետևել յուրաքանչյուրի անցած ճանապարհին, կրթությանն ու գիտելիքներին, մասնագիտական կարողություններին, երբեք տուրք չտալով ՝ խնամի , ծանոթ ու բարեկամ ծեծված սկզբունքին:
-Պարոն Գևորգյան վերջում ի՞նչ խոսք կուղղեք ՔԱՋԱՐԱՆ խոշորացված համայնքի էլեկտորատին:
Առաջին հերթին, անպայման մասնակցել առաջիկա ընտրություններին:
Եթե անգամ 3 մասնակից քաղաքական ուժերին դեմ են , գնան ու դեմ քվեարկեն: Սա ընձեռված հնարավորություն է յուրաքանչյոուր ընտրողի համար , առաջիկա հինգ տերիները ՔԱՋԱՐԱՆ համայնքը իր տված քվեով կառավարելու համար: Ընտրությունը կատարեն՝ ոչ քեռուս, մորաքրոջս, հորաքրոջս տղա չափանիշներով, այլ հանուն ՔԱՋԱՐԱՆ համայնքի :
Իսկ մասնակցող քաղաքական ուժերի, թեկնածուներին՝ լինել կոռեկտ, չտրվել սադրանքների , անձնական վիրավորանքներից զերծ մնալ անձնական վիրավորանքներ տալուց և չիջնեն շրիշակի մակարդակի այլ մրցակցեն քաղաքակիրթ քաղաքակիրթ ձևով:
Իսկ « լուսանցքից դուրս» արտահայտությունը դա բացառապես քաղաքական տերմին է:
ՄԵՐ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՀԵՏԵՎՅԱԼՆԵՐՆ ԵՆ՝
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Պետության պաշտպանության աջակցության, համայնքի բնակչության անվտագության ապահովման նպատակով՝
- սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը բեռնատար և հատուկ նշանակության մեքենա-տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայականի իրավունքի ձեռքբերման անվճար դասընթացների կազմակերպում,
- առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու ուսուցման անվճար դասընթացների կազմակերպում։
Պետական իրավասու մարմինների հետ՝
- սահմանամերձ բնակավայրերում աշխարհազորի ստեղծման և հատուկ պատրաստություն անցած անձանց մարտական զենք կցելու,
- սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին (անկախ սեռից) մարտական զենքին տիրապետելու,
- ապաստարանների և թաքստոցների կառուցման և կահավորման հարցերի քննարկում:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
- Գործուն աջակցություն <<Խելացի գոմ>> պետական ծրագրին մասնակցել ցանկացողներին, էներգիայի այլընտրանքային աղբյուրներ (արևային պանելներ) տեղադրողներին, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրմանը,
- արոտավայրեր տանող ճանապարհների կառուցում,
- խմելաջրի խողովակների ներգետնյա անցկացում,
- խողովակաշարերի կապիտալ նորոգում,
- ինտենսիվ այգիների հիմնման նպատակով անվճար խորհրդատվական դասընթացների կազմակերպում,
- պետական և այլ կազմակերպությունների աջակցությամբ գյուղացիներին գյուղ. տեխնիկայի տրամադրում:
ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ
- Ամսական սահմանված չափով գումարի տրամադրում երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին,
- յուրաքանչյուր նորածին երեխայի համար ընտանիքներին միանվագ գումարի տրամադրում,
- համայնքում հաշվառված և փաստացի բնակվող ընտանիքներին՝ հինգ միլիոն դրամ միանվագ պարգևատրում հինգերորդ երեխայի ծննդյան կապակցությամբ,
- մանկապարտեզների անվճար հաճախելիություն,
- մանկապարտեզների կառուցում գյուղական համայնքներում։
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԶՊՄԿ ղեկավարության հետ քննարկել ազդակիր բնակավայրերում հաշվառված և փաստացի բնակվող յուրաքանչյուր ընտանիքի միասնական սահմանված ամենամսյա դրամական փոխհատուցում տալու հարցը,
- համայնքի սեփականություն համարվող հողերի, ջրային և անտառային տարածքների պահպանություն,
- հողերի պահպանության ապահովում ռադիոակտիվ նյութերով և արտադրական թափոններով աղտոտումից,
- հանգստի գոտու կառուցում և կահավորում:
ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
· Ձեռնարկատիրության խթանում,
· համայնքապետարանի իրավասության շրջանակներում ԶՊՄԿ աշխատանքի շարունակականության ապահովում,
· կադրերի ընտրության, աշխատանքի տեղավորման հարցում բացառապես Քաջարան համայնքում ապրող անձանց առաջնահերթության ապահովում,
· hամայնքապետարանի իրավասությունների և հնարավորությունների շրջանակներում նոր արտադրությունների ու նոր աշխատատեղերի բացում:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
· Սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքների կարգավիճակների հստակեցում և սոցիալական կարիքների բավարարում,
· համայնքում բնակվող միայնակ թոշակառուներին, հաշմանդամություն ունեցող անձանց ամենամսյա լրացուցիչ օգնության տրամադրում,
· գյուղացիներին վառելափայտով ապահովելու նպատակով պատկան մարմինների հետ համակարգված ծրագրի մշակում և իրագործում. դարեր շարունակ անտառը պահպանել են գյուղացիները, և դրանցից օգտվելու լիիրավ տերերը նրանք են։
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
· Համայնքի տարածքում նոր բնակելի շենքերի կառուցում, բնակարանային շինարարության խթանում,
· անհատական բնակելի տների կառուցմանը աջակցություն,
· համայնքի բնակավայրերի կառուցապատում, բարեկարգում և կանաչապատում,
· համայնքի աղբահանության, սանիտարական մաքրման, կոմունալ տնտեսության աշխատանքների ապահովում, համայնքային գերեզմանատների պահպանումը։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՄՇԱԿՈՒՅԹ
· Նախադպրոցական և արտադպրոցական կրթության իրականացում համայնքի տարածքում.
· համայնքային ենթակայության մանկապարտեզների, դպրոցների, ակումբների, մշակույթի տների, կրթական, մշակութային և երիտասարդական այլ հիմնարկների ու կազմակերպությունների, երիտասարդական կենտրոնների, գրադարանների գործունեության կազմակերպում և կառավարում, շահագործում և նորոգում,
· դպրոցական տարիքի երեխաների հաշվառում, .
· երիտասարդական ծրագրերի կազմակերպում,
· երիտասարդության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի, միջոցառումների իրականացում,
· համայնքում իրականացվող էկոլոգիական ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացման աջակցություն:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ և ՍՊՈՐՏ
· Համայնքային ենթակայության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների և մարզական կազմակերպությունների գործունեության կազմակերպում և կառավարում,
· համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման համար քայլերի իրականացում, մարզական հրապարակների և մարզական այլ կառույցների շինարարություն, վերանորոգում,
· կազմակերպել ներհամայնքային և միջհամայնքային պարբերական զանգվածային մարզական միջոցառումներ և մրցույթներ,
· աջակցել համայնքի տարածքում իրականացվող վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային աշխատանքներին:
· աջակցել առողջ ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության քարոզչության և ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման և երկրորդային ծխով պայմանավորված վնասի վերաբերյալ իրականացվող իրազեկման աշխատանքներին:
ՏՐԱՆՍՊՈՐՏ
· Համայնքային ենթակայության ճանապարհների, կամուրջների ու ինժեներական այլ կառույցների պահպանումը և շահագործումը.
· Քաջարան քաղաքի և գյուղական բնակավայրերի միջև մշտական տրանսպորտային կապի ապահովում
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
· Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորում,
· համայնքի երիտասարդության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների կազմակերպում,
· համայնքի հասարակական կյանքին հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության խթանում:
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
· Խթանում զբոսաշրջային կառույցների ստեղծմանը,
· զբոսաշրջության զարգացմանը միտված միջոցառումների կազմակերպում և անցկացում,
· զբոսաշրջության կայուն զարգացման նպատակով պետական կառավարման մարմինների, մասնավոր հատվածի և բնակչության հետ համագործակցություն։
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ