Սեպտեմբերի 25- ին ընդառաջ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում կրքերը լարված են՝ սպասվում են թեժ ընտրապայքար:
Չնայած գրանցված մրցակցող կուսակցությունների և դաշինքի , ընտրապայքարը հիմնականում ընթանում է «ՔՊ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համամասնական ցուցակը գլխավորող , նախկին ավագանու անդամ և 2007 թվականին քաղաքապետի թեկնածու` ԱՐԹՈՒՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ և գործող համայնքապետ , Կոտայքի նախկին մարզպետ՝ Կովալենկո Շահգալդյանի որդու ՝« Միասնական Համայնք» ԴԱՇԻՆՔ-ի կողմից առաջադրված ՝ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻ միչև:Հիշեցնենք , որ վերջինիս հայրը Կոտայքի նախկին մարզպետն էր և մարզի ՀՀԿ խորհրդի նախագահն էր և բոլոր տեսակի ընտրություններն անցնում էր նրա « թեթև » ձեռքով և իր սրտի թեկնածուն էր դառնում համայնքի ղեկավար,այս ֆոնին ուրեմն բացառություն չէր Հակոբ Շահգալդյանի համայքի ղեկավար դառնալը հոր՝ պաշտոնավարման տարիներին , որը և ի սկզբանե դարձավ « նշանակովի » ղեկավար համայնքի համար: Տարիներ շարունակ վերընտրվել է ու շուրջ 15 տարի շարունակել է իր գործը նույն ձևաչափով: Պարզ ասած, այս ընտրություններին նույն կերպ է մշակել իր նախընտրական համամասնական ցուցակով , որի երկրորդ համարը Նորայր Վարդանայնն է գլխավորում , ով համանուն ՍՊԸ- ի սեփականատերն է և տարիներ շարունակ եղել է համայնքի մանկապարտեզների սնունդի և այլ պարագաների մատակարարը , միշտ իր ընկերությունն է չգիտես թե ինչու շահել բոլոր մրցույթները, դրան կանրադառնանք ավելի ուշ, իսկ համամասնական ցուցակի երրորդ համարը գլխավորում է Հակոբ Շահգալդյանի օգնական ՝ Գայանե Գրիգորյանը, այսպիսով գործող համայնքապետի թիմակիցները մաս են կազմում համայնքի գործող բյուջեյի կազմում: Եվ որպեսզի մեր ասածը մերկապարանոց չհնչի ձեզ ենք ներկայացնում չարենցավանցիների կարծիքը Շահգալդյանների մասին:
Մեզ չհաջողվեց դեռևս հանդիպել գործող համայնքապետ և թեկնածու Շահգալդյանին, նա մեր հեռախոսազանգին պատասխանեց , որ Երևանում է և երբ , որ գա ու ժամերը համապատասխանեն նա կհանդիպի լրագրողներին: Իսկ «ՔՊ» -ական թեկնածու Ա. Գալստյանը հոժարակամ համաձայնեց հանդիպել լրատվամիջոցին , ով ասաց, որ նա հանրային անձ է և աշխատաում է բաց և թափանցիկ , նա այդպես է վարվում և իր էլեկտորատին ասել է, որ բոլորի համար նա ժամանակ և տրամադրություն ունի , քանի-որ համայնքապետը պարտավոր է իմանալ, հոգալ և ծառայել իր ազգաբնակչությունը: « Ինձ բոլորը ճանաչում են , այնպես չի որ նոր են ճանաչելու և ես հիմա չէ , որ ընտրություններով պայամնավորված բոլորին պատրաստվում եմ լսել , կամ օգնել: Ես երբ աշխատում էի մայրաքաղաքի թիվ 8 հիվանդանոցում, որպես փոխտնօրեն մշտապես եղել եմ իմ ժողովրդի կողքին ինչ հարցով որ դիմել են, ես իմ ուժերին ներածի չափով օգնել եմ նրանց:Սակայն վերջին շրջանում ընտրությունների ֆոնին իմ հասցեին ուղղված տարբեր անհեթեթ ու իրականությանը չհամապատասխանող մեղադրանքներ եմ լսում: Ես իմ ժողովրդին հերթական անգամ առիթից օգտվելով հորդորրում եմ մի լսեք ամենատարբեր նենգափոխված ու ստահոդ լուրերի Դուք իմ սիրելի ժողովուդն եք եղել և միշտ էլ կմանաք այդպիսի փոխհարաբերությունների մեջ , բան չի փոխվելու, ես կլինեմ համայնքապետ թե ոչ: Հատկապես այն մարդկանց եմ ուզում խոսքս ուղղել , ովքեր մտահոգվում են կեղծ լուրերից թե իբր ես գալով համայնքային իշխանության, բոլորին գործից ազատելու եմ և իմ թիմին նշանակեմ, այդպիսի բան չի լինելու երբեք, բոլորի համար ես հավասար եմ լինելու , չկա իմը -և նրանցը , ես իմ ժողովրդի հետ եմ անկախ ամեն ինչից բոլորը կաշխատեն իրենց մասնագիտական հմտություններից կախված:Որքան կեղտոտ խոսքեր կան ինձ են կապում, դա իրականության հետ որևէ կապ չունի մի տրվեք սադրանքների վերևում Աստված կա» :
-Պարոն Գալստյան ի՞նչպես կգնահատեք Ձեր շանսերը այս ընտրություններին:Հաշվի առնելով որ գործող թեկնածուները միշտ առավելություն են ունենում: Այժմ իշխանական թիմի թեկնածու լինելով կարծեք թե ընդդիմություն լինեք, Ի՞նչպես կգնահատեք Ձեր շանսերն այս դեպքում:
-Շնորհակալ եմ հարցի համար, բայց ճիշտ կլիներ, որ շանսերը գնահատեր իմ ժողովուրդը:Չնայած դրան, ես պետք է փաստեմ մի կարևոր հանգամանք: Եթե համայնքի վիճակը լավ լիներ ես երբեք չէի առաջադրի իմ թեկնածությունը: Ես մեր համայնքը շատ եմ սիրում և ուզում եմ ասել 2007 թվականի ընտրություններիը ժողովուրդը լավ հիշում է , որ եղան քաղաքական լուրջ խոչընդոտներ և ես հրաժարվեցի հետագա ընտրապայքարից:
-Մտավախություն չունեք, որ կարող է իշխանական թիմի ներկայացուցիչ լինելով, սակայն գործող համայնքապետի ֆոնին Դուք ընդդիմություն լինեք ինչպես , որ նախկինում եղել է:
-Այո Դուք ճիշտ նկատեցիք, մենք «ՔՊ» կուսակցության համամասնական ընտրացուցակով ենք մասնակցում, սակայն մենք իրականացնում ենք ազատ ու թափանցիկ քարոզարշավ ի տարբերություն գործողների նրանք աշխատակազմ և այլ ռեսուրսներ ունեն ինչպես գիտեք յուրաքանչյուր (գործող) առավելություն է ունենում իր կառավարման ռեսուրսների և այլ գործիքակազմի հաշվին, սակայն մեր ուժը մեր ժողովուրդն է, ով տեսնում է թե համայնքներում ինչ է կատարվում և անպայման իր գնահատականը կտա ամսի 25-ին:
-Ի՞նչպես էք իրականացնում քարոզարշավը այս ընթացքում արդյո՞ք առողջ ընտրապայքար է իրացվում բոլոր թիմերի միջև:
-Դե արդեն ասացի , որ ցանկացած դեպքում գործող համայնքապետն որոշակի արտոնություններ ունի համեմատած մյուսների, սակայն հորդորրում եմ կոռեկտություն, և գործել բացառապես քաղքական դաշտում , անձնական վիրավորանք, նենգափոխված ասեկոսեներով մարդկանց մոլորեցնելը կեղտոտ մարտավարություն է ժողովրդի հանդեպ նրանցից ձայն մուրալու համար պետք չէ խաբել նրան, ինչպես ասում են քարոզարշավը քվե մուրալու համար չէ այլ կատարած աշխատանքների և ապագա ծրագրերի մասին հաշվետու լինելու համար է:
-Ի՞նչ եք կարծում, որն է Ձեր առավելությունները՝ թիմի՞, կուսակցությա՞ն , անձնակա՞ն հեղինակության թե՞ նախընտրական ծրագրային դրույթների, որի համար ակնկալում եք Ձեր թիմի հաղթանակը:
-Անկեխծ ասած մեր կուսակցության առավելությունը համարում եմ մեր ժողովրդի վստահությունը ու հետևաբար նաև ակնկալում եմ նրա ընտրաքվեն, մեր ժողովուրդն իմաստուն է համեմատություն կանի և իր գնահատականը կտա արածի և չարածի նկատմամբ թե ով ինչ հնարավորություն է ունեցել անցած տարիների ընթացքում , բայց ինչ է արել:Ուստի ես ապավինում եմ մեր ժողովրդի ընտրությունն ու գնահատանքին ես հաշվի եմ նստում միայն նրա հետ:
-Պարոն Գալստյան ներկայացրե՞ք ձեր նախընտրական դրույթները, ըստ ոլորտների և արդյո՞ք դրանք Դուք կազմել եք ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ թե ենթակառուցվածքներին լավ քաջատեղյակ լինելու արդյունք է:
-Ես համայնքի ենթակառուցվածքներին և նրա խնդիրներին լավ եմ տիրապետում, թե որպես համայնքի բնակիչ և թե որպես թեկնածու:Հանդիպումներ եմ ունենում մեր խոշորացված գյուղական բոլոր համայնքներում , լսում եմ նրանց խնդիրները և հոգսերը: Եվ այդ տրամաբանության մեջ դիտարկելով հասկացել ենք , որ համայնքների խոշորացումը դրական է համարվում և արդյունավետ է հատկապես փոքր գյուղական բնակավայրերի համար, քանի-որ խոշորացված փոքր բյուջեյով ոչ մի խոշոր ծրագիր չէին կարող իրականացնել մինչդեռ այսօր հնարավորություն կա լուրջ ներդրումներ անելով հաջողություն գրանցել և մեր ժողովրդի կյանքի որակը բարձրացնել: Ինչ վերաբերվում է խնդիրներին այդ պահին այո՛ ունենք բնակավայրեր , որտեղ լուծված չէ դեռևս ոռոգման ջրի հարցը, մարդիկ խմելու ջրով իրենց այգիներն են ջրում: Լուրջ խնդիր է ճանապարհների ասֆալտապատումը , բարեկարգումը , գիշերային լուսավորության և ներքաղաքային տրանսպորտի խնդիրները, որոնք լուծում կստանան, մեր ավագանու թիմի կողմից:
Մեր ծրագրայի դրույթները ընդգրկել են համայնքային նշանակության բոլոր խնդիրները, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն:
ՄԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՆ ԵՆ՝
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հ.Գ. Որպեսզի Չարենցավանի ներկայիս պատկերն առարկայական տեսանելի լինի մենք շրջեցինք քաղաքով , երբ մի տարեց չարենցավանցի կին, ով խորհրդային տարիներին Մարտունի քաղաքից եկել է Չարենցավան աշխատելու, մեզ խնդրեց իր անունն չհրապարակել , իր համար որոշ անախորժություններից խուսափելու համար, սակայն մեզ ուղղորդեց քաղաքի այն մասերն հրապարակել « Խնդրում եմ նկարեք այս վիճակը, երբ խորհրդային տարիներին գնում էինք գործարան այս գետնանցումները մաքուր էր ու բարեկարգ իսկ հիմա անանցանելի է լի է աղբի և գարշահոտության պատճառով, ով պետք է պատասխան տա այս գարշելի վիճակի համար» , իսկ շենքերի բակի երեխաներն էլ ցանկանում են մաքուր խաղահրապարակ և կառուսել , քանի-որ երեխաներն իրենց , (անառողջ) մանկություն են անցկացնում և անվտանգությունը վտանգում ծառից կախված մի պարանի ճոճից կախված ճոճոնակ սարքելով:
Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի