Սահմանային լարվածության ֆոնին Սյունիքի մարզի Սիսիյան խոշորացված համայնքում սեպտեմբերի 25 –ին ևս սպասվումեն ՏԻՄ ավագանու համամասնական ընտրություններ, մասնակցող յոթ ուժերից ըստ սիսյանցիների հիմնական ընտրապայքարը ծավալվել է «ՔՊ» գործող համայնքապետ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆԱՆԻ եվ «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» .կուսակցությունը ներկայացնող ԱՐԱ ԶԱՔԱՐՅԱՆԻ միջև:
«progressarmenia.com» լրատվամիջոցը ընտրությունից առաջ հանդիպեց ԱՐԱ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ :
-Պարոն Զաքարյան այս ֆոնին սպասվում են արդյո՞ք թեժ ընտրություններ քանի-որ ընտրապայքարին մասնակցում են «ՔՊ»- ական գործող քաղաքապետ՝ Արմեն Հակոբջանյանը նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի ազգականը , որը ԱԺ պատգամավոր՝ Կարեն Համբարձումյանի հովանավորությունն է վայելում, որպես խնամի:
– Ընտրապայքարին մասնակցում է 7 ուժ և շուրջ 300 ավագանու ընդհանուր մասնակիցներով, սակայն այդ համատեքստում ցանկանում եմ , որ մեր ընտրողները վստահ լինեն, որ մեր քաղաքական թիմում ընդգրկված ավագանու թեկնածուները խելացի ու գիտակ մարդիկ են և իրենց մասնագիտական ոլորտում ճանապարհ են անցել:
Քարոզարշավի մեկնարկի օրվանից սկսված մենք հանդիպում ենք մեր ժողովրդին , մենք որևէ «գործ» չենք արել, որ դրա համար մեզ ընտրեն: Միակ մեր խնդրանքն ու հորդորրն այն է, որ ում ուզում են թող ընտրեն, միայն թե գիտակցաբար , ով ի զորու է ՆՐԱՆՑ խնդիրները լուծելուն:
-Դուք տնտեսական (բիզնես) ոլորտում երկար տարիներ եղել եք ղեկավար աշխատող, ո՞րքանով է ձեզ օգնելու ձեր անցած ճանապարհը համանքի ղեկավարի թեկնածու լինելու գործում և արդյո՞ք Դուք հասցրել եք ծանոթանալ Սիսիան խոշորացված համայնքի ենթակառուցվածքներին և նրա խնդիրներին:
-Դեռևս 2016 թվականին Սիսիան համայնքում առավելագույն ձայներով ավագանի եմ ընտրվել և 1 տարի աշխատել եմ, իսկ 2017 թվականին ինչպես գիտեք տեղի ունեցավ համայնքների խոշորացումը և ես չմասնակցեցի, սակայն այս կոնտեքստում , ցանկանում եմ ասել,որ ես համայնքապետարանի խնդիրներին տիրապետել եմ և նույնիսկ մտովի պատրաստվել էի այս օրվան: Ինչ վերաբերվում է կառավարչական հմտություններին այո ես տասնյակ տարիներ զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ և տիրապետում եմ: Այսօր պատրաստ եմ իմ ներուժը և բոլոր ռեսուրսներս ներդնել մեր համայնքի զարգացման ու շենացման գործին, ծառայել Սիսիան համայնքին և հոգալ նրա խնդիրները:
Իմ թիմն էլ ինձ ուժ է տալիս , թե՛ իրենց մարդկային որակներով, պատրաստակամության և թե՛ մասնագիտական հմտություններով նրանցից յուրաքանչյուրը ի գործ դնելով իրենց խելքն ու ներուժը մենք կարող ենք համայնքային նշանակության բոլորը խնդիրներին արդյունավետ լուծումներ տալ:Իսկ ժողովուրդն ինձ լավ է ճանաչում , որ ես մշտապես հասել եմ հաջողության իմ ձեռնարկած բոլոր գործերում, որը և պատրաստակամ եմ և ի զորու եմ պրոեկտել մեր համայնքի համար:
-Պարոն Զաքարյան ի՞նչ եք կարծում սիսյանցիները ի՞նչու ձայները հենց ձեզ պիտի ուղղեն:
-Սիսիանի տարածաշրջանի ազգաբնակչությանը մենք չենք ասում, որ մեզ ընտրեն ՝ այլ , հորդորրում ենք , որ ընտրեն այն թիմին և թեկնածուին, ով ի վիճակի է համայնքի կողքին կանգնել և նրա առաջացած խնդիրներին լուծում տալ, իսկ այդ տրամաբանության մեջ մենք մեր թիմին ենք տեսնում , որը կարող է բոլոր խնդիրներին առողջ ու արդյունավետ լուծում տալու:Մենք առավելագույնն ենք անելու:
-Ո՞վքեր են ավագանու Ձեր թիմի անդամները
-Մեր մեծ թիմն ինչպես ասացի բոլորը պրոֆեսիոնալ կադրեր են իրենց գործում, ովքեր ունակ է մեր նախընտրական ծրագրային դրույթներից յուրաքանչյուրին առարկայական և առավելագույն արդյունավետ լուծումներ տալուն:Սակայն մարդիկ հոգնել են ընտրախոստումներից, քանի-որ ազգաբնակչությունը սպասում է լուրջ աշխատանքների իրականացման քայլերի: Տարբեր ժամանակներում տարբեր մարդկանցից ընտրախոստումներ են լսել , սայկայն (գալով աթոռին) ինչպես ժողովուրդն է ասում, ոչինչ չեն արել, մարդկանց վստահությունը պետք է հետ բերել կոնկրետ համայնքային նշանակության աշխատանքներ իրականացնելու միջոցով : Սիսիանցիները մեզ ճանաչելով, մեր թիմում ընդգրկված մարդկանց վստահելով, կարծում եմ այս անգամ, նրանք կհասկանան և իրենց ճիշտ ընտրությունը կկատարեն, իմ խնդրանք և հորդորրը միայն այդ է, խելամիտ ընտրություն կատարել:
-Ի՞նչպես եք պատկերացնում , մարզային իշխանությունների հետ Ձեր թիմի հաղթանակի դեպքում , արդյոք չի կրկնվել այն դրությունը , որը տիրում է մարզի մյուս համայնքների համայնքապետերի հետ:
-Ես կարծում եմ , որ նորմալ բարձր մակարդակով աշխատանքներ է իրականացվում մարզի մյուս համայնքների և նրանց համայնքապետերի հետ:
Մարզպետը նույնպես մեծ ներգրավվածություն ունի մեր համայնքների զարգացման գործերում և կարծում եմ բան չի փոխվի կշարունակվեն փոխհամաձայնեցված աշխատանքների իրականացումը, չեմ կարծում խնդիրներ կլինեն քանի-որ բոլորն էլ հաշվի են նստում ժողովրդի կողմից տված ձայների հետ և շարունակում են յուրաքանչյուրն իր գործը:
-Ի՞նչ ծրագրեր ունեք Սիսիանի համար, որպես մարզի գյուղատնտեսական համայնք:
-Ինչպես գիտեք Սյունիքի մարզը սահմանային բախումների կիզակետ է դարձել և մեր խաղաղ և արդյունավետ աշխատանքը պայմանավորված է մեր իսկ անվտանգությամբ: Իսկ ընդհանրապես թե՛ գյուղական բնակավայրերը, և թե՛ Սիսիան քաղաքը ունեն լուրջ խնդիրներ: Ինչպես գիտեք Սիսիանի տարածաշրջանը կազմում է Սյունիքի մարզի շուրջ գյուղատնտեսական նշանակության հողերը 50 տոկոսը , սակայն կան լուրջ ոռոգման ջրի խնդիրներ, գյուղտեխնիկայի խնդիրներ, որնց լուծման ուղղիները մենք ունենք մեր ծրագրային դրույթներում:Ունենք կենսական նշանակության լուրջ խնդիրներ, համայնքներ կան, որտեղ բացարձակապես խմելու ջրի ներքին ցանց չկա:Ճանապարհների ասֆալտապատման, բարեկարգման աշխատանքների իրականացման ծրագրեր:
-Պարոն Զաքարյան հաշվի առնելով քարոզարշավի վերջին օրն է ի՞նչպես Ձեր խոսքը կուղղեք դեռևս չկողմնորոշված ընտրողներին:
-Բոլորս հասկանում ենք , որ համամասնական ցուցակներում ընդգրկված թեկնածուները մեկը մյուսին ծանոթ , բարեկամ և մի խոսքով խնդրանք-հորրդորս այն է, որ խաթրով ընտրություն չանեք
Ընտրեք նրան ում վստահում և հավատում եք:Դեռ ժամանակ կա խորհելու և ընտրություն կատարելու համար , ընտրեք արժանի և նրա անցած ճանապարհը տեսած թեկնածուին և թիմի անդամներին:
Հ.Գ. ՄԵՐ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՀԵՏԵՎՅԱԼՆԵՐՆ ԵՆ ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ԳԱԼԻՍ ԵՆՔ ԱՇԽԱՏԵԼՈՒ
1.Զարգացման բյուջե և տարածքային համաչափ զարգացում:
2.Գյուղատնտեսական և զբոսաշրջային կլաստերի ձևավորում :
3.Հողերի արդյունավետ կառավարում:
4Համայնքային տրանսպորտային ընկերության ստեղծում:
5.Մեքենա-տրակտորային կայանի հիմնում:
6.Համայնքի ոռոգման ցանցի ընդլայնում և արդիականացում:
7.Բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում:
8.Համայնքային ճանապարհների բարեկարգում և պահպանություն:
9.Ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի նորոգում:
10.Ապաստարանների նորոգում և կահավորում:
11.Սիսիան քաղաքի և համայնքի էկոպոլիս-գյուղերի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների հիմնում:
12.Համայնքի զբոսաշրջային գոտևորում և զբոսաշրջային գոտիների բարեկարգում:
13.Նախադպրոցական ուսումնական հաստատությունների և մասնագիտացված դպրոցների հագեցում ինտերակտիվ գրատախտակներով , հատակներով և այլ«խելացի» տեխնոլոգիաներով:
14.Բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման և ագրոլոգիստիկ աջակցության համայնքային կենտրոնի հիմնում:
15.Բնակավայրերի կենցաղ-մշակութային սպասարկման հաստատությունների շենքերի հիմնանորոգում , կահավորում :
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ