ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ը ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ ԷՐ. ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՏԱՐԵՑՆԵՐԻՆ.(ֆոտոշարք)

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է, որը ևս մեկ առիթ է ուշադրություն հրավիրելու տարեցներին հուզող խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի նրանք ապրեն արժանավայել կյանքով, շրջապատված լինեն խնամքով և հոգատարությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջից:

Արտաշատի համայնքապետ՝ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ օրվա առիթով այցելել է տարածաշրջանի Քաղցրաշեն բնակավայր , որի մասին գրել է՝

«Տարեցների օրվա առթիվ այսօր այցելել եմ Արտաշատ քաղաքում ապրող Աշխեն տատիկին և Քաղցրաշեն բնակավայրում ապրող Բալասան տատիկին, ովքեր բոլորել են հարյուր տարին։ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի և իմ անունից ջերմորեն շնորհավորել եմ նրանց, մաղթել ամուր առողջություն, երջանիկ ու խաղաղ օրեր:

Մենք որդիական պարտք ունենք մեր կողքին ապրող մեծահասակների հանդեպ՝ ուշադրությամբ ու ջերմությամբ շրջապատել նրանց ոչ միայն տոնական, այլև յուրաքանչյուր օր» :

Կազմեց՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Spread the love