ԱՐԱՐԱՏՈՒՄ ՆՇՎԵՑ ՔԱՂԱՔԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՝ ՏԵՂԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ(ֆոտոշարք)

Արարատում այսօր կրկին օրը հագեցած էր հավաքվել էին համայնքի մշակույթի, կրթության, սպորտի, առողջապահության ոլորտի մի խումբ ներկայացուցիչները, որոնց մասնակցությամբ մշակույթի տան նիստերի դահլիճում տեղի ունեցավ ցերեկույթ՝ Արարատ քաղաքի 92-րդ հոբելյանական օրվա առթիվ։

Այդ մասին տեղեկացանք համայնքապետարանի պաշտոնական էջից: Իսկ անկախ ամեն ինչից մենք կարծում ենք,որ հատկապես տեղի քոլեջը ապացուցել է տարիներ շարունակ, համարվում է Արարատի մարզի կրթամշակույթային հենասյուններից մեկը իսկ մշակույթի,արվեստի,առողջապահության և կրթության ոլորտի մասնագետների մասնակցությունը նոր խթան է քաղաքի ուրույն դիմագիծը պահելու գործում:Ինչպես որ ասում են այս հանդիպումն առանց օրակարգի է եղել:

«Ի սկզբանե ասվել էր, որ խոսվելու է մեր քաղաքի անցած 92 հոբելյանական տարիների մասին և այն տեսլականի, որը լինելու է մոտ ապագայում մեր բոլորիս սրտացավ և միասնական աշխատանքի արդյունքում։Մշակույթը մարդկանց միմյանց մոտեցնելու յուրահատուկ լեզու է և այս կարգախոսի ներքո մեր համայնքում գործող կառույցների ներկայացուցիչները պետք է մի շարք նախաձեռնությունների շրջանակներում հանդես գան միասնաբար՝ ինչպես մեկ ընտանիքում։Հանդիպումը անցավ շատ անմիջական և ջերմ մթնոլորտում։ Մտերմիկ զրույցի ընթացքում հյուրերը պատմեցին իրենց անցած ուղու, դժվարությունների հաղթահարման և հաջողությունների մասին, որից հետո հասարակական կառույցների ներկայացուցիչները հանդես եկան մի շարք առաջարկություններով:Մեր կողմից հնչեց պատրաստակամություն ունկնդրել և քննարկել ցանկացած նպատակային, լիարժեք ծրագիր և ընթացքավորել, եթե այն բխում է հանրության շահերից և օգուտ կբերի մեր քաղաքին:Մշակույթը հասարակության և պետության զարգացման հիմնական գործոնն է: Այն շատ կարևոր դերակատարություն ունի մեր ազգապահպանության գործում։Արդի մարտահրավերներին դիմակայելու համար պետք է ունենանք հստակ ուրվագծված դիմապատկեր, որից արված դետալների պահպանությունը մեզանից յուրաքանչյուրի ձեռքում է» ,-ասված էր պաշտոնական կայքում։

Կազմեց՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Spread the love