Երևանում այս տարի տոնածառն ավելի շուտ կտեղադրվի. Երևանի քաղաքապետարան

Այս տարի կենտրոնական տոնածառի տեղադրման աշխատանքներն ավելի շուտ են մեկնարկելու։

Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հարգելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,

հաշվի առնելով այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացումը և այն, որ Երևանում անցկացվելու է 2022 թվականի Մանկական Եվրատեսիլը ու մեր քաղաքը բազմաթիվ հյուրեր է ընդունելու՝ Ամանորին ընդառաջ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ»:

Spread the love