Շիրակի մարզպետը հրաժարվել է ավագանու մանդատից. Ով է լինելու Գյումրիի նոր քաղաքապետը. ինտրիգը պահպանվում է

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հրաժարվել է Գյումրիի ավագանու անդամի մանդատից:
Թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանի փոխանցմամբ, մանդատից հրաժարվելկու դիմումներ են ներկայացրել նաեւ ՀՀԿ-ի կողմից քաղաքապետի թեկնածու, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբորոդին` Արտյոմ Ղուկասյանը, «Բալասանյան» դաշինք կուսակցության ընտրական ցուցակից 13-րդ համարի թեկնածու Նիկոլայ Ղազարյանը: Ինքնաբացարկ ներակայացրած քաղաքացիների փոխարեն ավագանու նոր կազմ կընդգրվեն հերթական հաջորդ համարը զբաղեցնող թեկնածուները:
Նշենք, որ մանդատից հրաժարվելու դիմումներ թեկնածուները կարող էին ներկայացնել մինչեւ այսօր ժամը 14-ը:Հիշեցնենք, որ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների համաձայն «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը ստացել է ավագանու 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը` 4, «Ապրելու երկիր» եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունները` 2-ական մանդատ:Նշենք, որ նոյեմբերի սկզբին Գյումրիի նոր ընտրված ավագանին կգումարի իր առաջին նիստը որի ժամանակ էլ կընտրվի նոր քաղաքապետ:
Մինչեւ վերջին պահը ինտրիգը մնում է, թե ով է լինելու Գյումրիի քաղաքապետը, քանի որ ոչ մի ուժ չի հավաքել 50 տոկոսից ավելի ձայն, իսկ կոալիցիա կազմելու մասին որեւէ հայտարարություն չի եղել:
news.am


Spread the love