ՀԵՐԹԱԿԱՆ  ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ՝ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԴՎԻՆՈՒՄ(ֆոտոշարք)

Այսօր Արարատի մարզի Դվին  գյուղում մեծ ու փոքր հավաքվել էին գյուղի բուժամբուլատորիայում,  եվ սովորական օրը նշանավորվեց խինդ ու ժպիտով,  57 ընտանիքների և նրանց  երեխաների համար:

«Արտաշատ  իրավապաշտպան»  ՀԿ նախագահ՝  ԱՐՈՒՍ  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ  հերթական   աջակցությունն է կազմակերպել  Դվին գյուղի  զրո և նրանից  բարձր՝ հիսունյոթ  սոցիալապես անապահով՝ ինչպես նաև բազմազավակ  ընտանիքի  երխաներին: Նրանց համար նվերներ  էր պատրաստել ձմեռվան ընդառաջ տաք ու հարմարավետ բազմատեսակ  հագուստեղեն:

Գյուղացիները մեծ գոհունակությամբ ընդունեցին սպասված հյուրին ՝ տիկին ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ  : Հատկապես իր խորին շնորհակալությունը հայտնեց  գյուղի  բուժամբուլատորիայի  հարգված բժիշկ ՝ՏԱՐՈՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Վերջինիս խոսքերով ՝ հիմա գյուղական համայնքներում հազվադեպ է լինում այսպիսի  միջոցառումներ  երբ դեմքով շրջվում են դեպի գյուղը և նվերներ բաշխում  երեխաներին, ովքեր կարիք ունեն շփմա և ուշադրության:

Հիշեցնենք, որ   ՀԿ -ն  տարիներ շարունակ զբաղվել է սոցիալապես խոցելի խավի  աջակցությամբ և այդ նպատակով իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, հատկապես Արարատի մարզի ողջ տարածաշրջանում (գյուղական բնակավայրեր):

Իսկ ՀԿ նախագահ ԱՐՈՒՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ խոսքերով՝  ինքը մշտապես պատրաստ է  հետևողականորեն սատարելու իր  բարեգործական  ծրագրերով, բոլորր նրանց  և իր շահառուներին, ովքեր դրա կարիքն ունեն :

ՍԵՓԱԿԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Spread the love