Չարենցավան խոշորացված համայնքում երեկ կայացավ առաջին ավագանու նիստը, այսուհետ (նստաշրջան): Հիշեցնենք , որ սեպտեմբերի 25 –ին Չարենցավանում ևս կայացան ՏԻՄ համամասնական ընտրություններ: Այսպիսով ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին», օրենքի 14-րդ և 64-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 02-ի Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի քսանհինգին տեղի ունեցած ընտրություւնների արդյունքներով «Չարենցավանի համայնքի ավագանի ընտրվելու մասին» N 11-Ա որոշումը տեղի ունեցավ առաջին նիստը, որը վարեց տարիքով ամենամեծ ավագանու անդամ` Նորայր Վարդանյանը , ով ներկայացրեց ՝ ավագանու անդամների ընդհանուր մանդատների թիվն ու նրանց բաշխումը ըստ կուսակցությունների և դաշինքների: Եվ այսպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 11 մանդատ , «Ապրելու երկիր» կուսակցությանը 2, իսկ «Միասնական դաշինք»-ը ստացավ 14 մանդատ:Այսպիսով 15 տարվա գործող համայնքապետ Միասնական դաշինքը գլխավորող գործող համայնքապետ Հակոբ Շահգալդյանը ընտրվեց համայնքի ղեկավար:
Ի դեպ առաջին անգամ ավագանի դարձած անդամենրը դահլիճում չգիտեյին երբ ծափահարեն ու շնորհավորեն միմյանց և երբ կանգ առնեն:Այդ ամենը փարատելու համար ոմանք անընդհատ ծափահարում էին: Ոմանք շատ լարված էին առաջին անգամ դահլիճ մտնելուց:Այնուամենայնիվ նիստը կայացավ:
Ավագանու առաջին նիստի օրակարգը բաղկացած էր 3 հարցերից 1. Համայնքի ավագանու անդամների և ղեկավարի ներկայացում, 2 . Չարենցավան համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին և 3 Չարենցավան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրը սահմանելու մասին : Ի դեպ վերջինիս հետ կապված ավագանու անդամների որոշմամբ նոյեմբերի 12-ը որոշվեց որպես երդմնակալության օր , բայց մեզ հասած ինֆորմացիայով՝ (ավագանու անդամների)«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրված ավագանին բոյկոտում է և չեն պատրաստվում մասնակցել Շահգալդյանի երդմնակալության արարողությանը , քանի-որ «ՔՊ» ավագանու թիմի անդամները համարում են , որ ընտրությունները արդար ու թափանցիկ չի անցկացվել և գործող համայնքապետը օգտագործել է իր լիազորությունները և այդ լծակների միջոցով վերընտրվել է համայնքի ղեկավար: Այս թեմայի հետ կապված ավագանու անդամների խոսքերով՝ սոցիալական օգնությունների տրամադրման ճանապարհով, ընտրություններին ընդառաջ ֆինանսական զգալի միջոցներ է տրամադրվել չարենցավանցի էլեկտորատին ասել է թե ընտրողներից շատերին, շատերն էլ համայնքային հողհատկացումներից են օգտվել ու ավտոտնակներ կառուցելու թույլտվություն ստացել և վերջապես համայնքապետարանի աշխատակազմն ու նրա ենթակառուցվածքներում աշխատողներն ու նրանց ընտանիքի անդամներն ուղղորդված ընտրության են մասնակցել և ընտրել նրան , որ պահպանեն իրենց աշխատատեղը. իսկ ամենագլխավորը, ընտրության օրը հաշվարկի ժամանակ պարզվեց , որ ընտրատեղամասերից անհետացել էին (դուրս են թռցրել, որպես ապացույց)մեր կուսակցության ավագանու թիմը գլխավորող, համայնքապետի ռեալ թեկնածու՝ Արթուր Գալստյանի 7 համարի ընտրաթերթիկը մեզ հետ զրույցում ասաց,- «ՔՊ» ավագանու անդամը:
Ի դեպ ՏԻՄ օրենքի նոր պահանջը (հավասարեցնում են) Խորհրդարանական լիագումար նստաշրջաններին , բայց ի՞նչու կանանց ներգրավվածությունը չէր պահպանվել մեծամասնություն Դաշինքը-ի ավագանու անդամները բացառապես տղամրդիկ էին, պարզվեց, որ թեկնածու անդամ կանայք ինքնաբացարկ են հայտարարել իրենց տեղը զիջելով թիմի տղամարդկանց:
Հոդվածը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ