Մենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ. Տոկաեւ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երեւանյան գագաթնաժողովում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հույս է հայտնել, որ «ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը թույլ կտան կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը»։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Տոկաևը, ելույթ ունենալով գագաթնաժողովում, աջակցել է հայ-ադրբեջանական հակամարտության դիվանագիտական ​​կարգավորմանն ուղղված քայլերին։

«Մենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Մենք հուսով ենք, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը հնարավորություն կտան հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով և կողմերին բերել խաղաղության պայմանագրի ստորագրման», – ասված է Տոկաևի մամլո հաղորդագրության մեջ։

Spread the love