ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գրառում է արել իր պաշտոնավարման տարիների վերաբերյալ․ «Երկու տարի է` ինչ ծառայում եմ ժողովրդիս նախարարի դերում։Ամեն առավոտ ինձ աշխատանքի տարել է սերը և նվիրվածությունը իմ ժողովրդի նկատմամբ, մեր հայրենիքի ազատության համար զոհված նահատակների սուրբ հիշատակն ու վառ ապագայի հավատը։
Սովորության համաձայն կարելի էր գրել նվաճումների մասին, բայց մեր առջև դեռ ահռելի դժվարություններ կան, ուստի, ոչ թե արդյունքներն հաշվելու, այլ աշխատանքը բազմապատկելու ժամանակ է»։