ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՅԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ Posted on November 3, 2021November 3, 2021 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ Գյումրիում տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի հանդիպում(Տեսանյութ) «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքներով ճանաչվել է հայկական ՈՐՈՐԸ «ՈՍԿԵ ԱՔԱՂԱՂ ՊԼՅՈՒՍ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԹՌՉՆԱՄՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել(Տեսանյութ) Ներկայացվել են 2022թ. պետական բյուջեով նախատեսված եկամուտներն ու ծախսերը.ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ նոյեմբերի 2-ին քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված եկամուտներն ու ծախսերը:Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է արդյունաբերության, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանրային ծառայությունների կարգավորման, տնտեսական մրցակցության պաշտպանություն, անշարժ գույքի, կադաստրի, քաղաքաշինության եւ ջրային տնտեսության ոլորտների եկամուտների եւ ծախսերի ցուցանիշները:Նախագծով Էկոնոմիկայի նախարարության համար նախատեսված են 41 մլրդ դրամ 8 մլն դրամ ծախսեր: Ներկայացված է 56 միջոցառում ընդգրկող 13 ծրագիր:Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը նախատեսված են 278 մլրդ 597 մլն դրամի չափով ծախսեր, 129 միջոցառումներ ընդգրկող 22 ծրագրեր:Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը տրամադրվելու է 17 մլրդ 278 մլն դրամ:Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին բյուջեի նախագծով նախատեսված երկու միջոցառումներ եւ մեկ ծրագիր իրականացնելու համար հատկացվելու է 859,9 մլն դրամ:Կադաստրի կոմիտեին նախատեսված է 4 մլրդ 997 մլն դրամ՝ 7 միջոցառում ընդգրկող մեկ ծրագիր իրականացնելու նպատակով:Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2022 թվականին իրականացնելու է մեկ ծրագիր մեկ միջոցառմամբ՝ 544,3 մլն դրամ ֆինանսավորման ծավալով:Քաղաքաշինության կոմիտեին ուղղված ֆինանսավորման ծավալը 1 մլրդ 585 մլն դրամ է՝ 5 միջոցառումներ ընդգրկող 1 ծրագիր իրականացնելու համար:Պետական եկամուտների կոմիտեն 2022 թվականին իրականացնելու է 1 ծրագիր 11 միջոցառումներով. բյուջեի նախագծով նախատեսվել է 33 մլրդ 802 մլն դրամ:15 միջոցառումներից բաղկացած 4 ծրագիրն իրականացնելու համար Ֆինանսների նախարարությանը տրամադրվելու է 218,4 մլրդ դրամ: Post Views: 241 Spread the love