Ներկայացվել են տրանսպորտի, ջրային տնտեսության եւ էներգետիկայի ոլորտներին 2022-ի պետբյուջեով նախատեսված հատկացումները, իրականացվելիք ծրագրերը Posted on November 3, 2021November 3, 2021 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ Գյումրիում տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի հանդիպում(Տեսանյութ) «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքներով ճանաչվել է հայկական ՈՐՈՐԸ «ՈՍԿԵ ԱՔԱՂԱՂ ՊԼՅՈՒՍ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԹՌՉՆԱՄՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել(Տեսանյութ) ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 2-ի hամատեղ նիստում ներկայացվել են տրանսպորտի, ջրային տնտեսության եւ էներգետիկայի ոլորտներին 2022-ի պետբյուջեով նախատեսված հատկացումները:Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝ նախարարությանը կհատկացվի 335 մլրդ 257 մլն դրամ: 22 ծրագրի շրջանակում կիրականացվի 140 միջոցառում: 209 մլրդ 594 մլն դրամը կուղղվի կապիտալ ծախսերին, իսկ 125 մլրդ 663 մլն դրամը՝ ընթացիկ ծախսերին:Նախարարի խոսքով՝ տրանսպորտի ոլորտին բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 116 մլրդ 642 մլն դրամ: Կիրականացվի 3 ծրագիր, 31 միջոցառում: Ամենախոշորը՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրն է, որին կհատկացվի 115 մլրդ 117 մլն դրամ: Մեկ այլ ծրագրով էլ նախատեսվում է Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների վերակառուցում եւ երկկողմանի երթեւեկության ապահովում: Կշարունակվի Բագրատաշեն անցման կետի տարածքում կամրջի կառուցումը, որի համար բյուջեից կհատկացվի 1.3 մլրդ դրամ: Շինարարական աշխատանքներ կիրականացվեն նաեւ ՎանաձորԱլավերդի-Վրաստանի սահմանային հատվածում:Ջրային տնտեսության ոլորտում 5 ծրագիր, 41 միջոցառում իրականացնելու համար կհատկացվի 45 մլրդ 253 մլն դրամ: Գումարի հիմնական մասը կուղղվի «Ոռոգման համակարգերի առողջացման» ծրագրին: Նախատեսվում է 185կմ երկարությամբ ոռոգման ցանցերի հիմնանորոգում եւ 15կմ նոր ցանցի կառուցում: ԵՄ աջակցությամբ իրականացվելիք ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի 17 բնակավայրերում կկառուցվեն ոռոգման համակարգեր, կնախագծվի ու կկառուցվի 17 ջրամբար, ինչպես նաեւ կվերանորոգվի 4 ջրամբար:Էներգետիկայի բնագավառին ուղղված հատկացումը 49 մլրդ 425 մլն դրամ է: Նախատեսվում է իրականացնել 3 ծրագիր եւ 10 միջոցառում: Ամենամեծը՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց/ Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» ծրագիրն է՝ բաղկացած 3 բաղադրիչից: Post Views: 42 Spread the love