Բոլորս գիտենք թե մեր կյանքում, վերջին շրջանում , որքան կարևոր է դարձել էկոլոգիապես մաքուր հեղուկի օգտագործումը: Մաքուր և քաղցրահամ ջուրը, ըստ ԱՀԿ վերջին զեկույցում՝ դարձել է սահմանափակ (զրկված)շուրջ 180 մլն մարդկանց համար , ովքեր ապրում եմ հակամարտող կամ ճգնաժամի մեջ գտնվող երկրներում:Նման դեպքերում շատ կարևոր է ճիշտ և գրագետ քաղցրահամ ջրի օգտագործումը: Մեր հանրապետությունը դեռևս ունի բավականաչափ քաղցրահամ ջրային պաշարներ , սակայն նրա խնայումն ու կիրառումը նույնպես համապատասխան պրոպականդա է պահանջում, հատկապես մեր դպրոցներում, մատաղ սերնդին ծանոթացնելու նրա օգտագործման մշակույթին:Տարվող աշխատանքների շրջանակներում օրերս տեղի ունեցավ մի ուշագրավ միջոցառում:
Դեկտեմբերի 2-ին, Երևանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցում տեղի ունեցավ ցայտաղբյուրների բացման միջոցառումը:«Ծնողական Համայնք Հանուն Երեխաների Բարեկեցության » հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հիշյալ դպրոցում տեղադրվեց հինգ ցայտաղբյուրներ, որը «Ջուրը կարևոր է դպրոցում» արշավի առաջին պիլոտային նմուշներն են, որոնց տեղադրումը լինելու է շարունակական ՀՀ այլ դպրոցներում ևս:
Ցայտաղբյուրները նախագծվել ու արտադրվել են MOEFF ընկերության կողմից և ձեռք բերվել Awesome Foundation Yerevan -ի դրամաշնորհի շրջանակներում:
«Ծնողական Համայնք Հանուն Երեխաներ Բարեկեցության » ՀԿ նախաձեռնող անդամների խոսքերով՝ իրենք գոհ են և շնորհակալություն են հայտնում Շիրվանզադեի անվան դպրոցի տնօրեն՝ Արուսյակ Բաղդասարյանին պատրաստակամ համագործակցության և միջոցառման կազմակերպման գործում մեծ աջակցություն ցուցաբերելու համար:Ինչպես նաև սննդաբան Արևիկ Պետրոսյանին, ով խոսեց ջրի և երեխաների շրջանում ջուր խմելու ճիշտ մշակույթ ձևավորելու կարևորության մասին: ՀԿ անդամները ինչպես նաև հատուկ շնորհակալություն են հայտնում դպրոցի երգչախմբի երեխաներին, ովքեր Երևանի մասին իրենց կատարումներով բարձր տրամադրություն ու ջերմություն հաղորդեցին միջոցառման բոլոր ներկաներին:
Պատրաստեց՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ