Երեկ խորհրդարանական ճեպազրույցի ավարտից հետո «քաղցած» որոշ լրագրողներ երբ գնացին ԱԺ բուֆետ ՝ պարզվեց, որ նա արդեն դարձել է ՃԱՇԱՐԱՆ և մեզ ասացին դեռ չի սպասարկում` սպասեք մինչև ժամը 12:15:
Ի վերջո երբ եկավ նշված ժամը պարզվեց խորհրդարանի բուֆետը անվճար ճոխ հյուրասիրություն է կազմակերպել, բոլոր ցանկացողների (քաղցածների) համար: Ի դեպ համեղ և ճոխ ուտեստները ներառված են ամենօրյա ճաշացանկում(մենյու) , ովքեր ցանկանում են կարող են օգտվել յուրաքանչյուր օր: Հիշեցնենք, որ Խորհրդարանի ճաշարանի տենդեռը շահել է GURMENIA կազմակերպությունը:
ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ