«ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ   ՀՆԳԱՄՅԱ  ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ ԵՐԿՈՒ ՔԱՅԼ ԱՌԱՋ ԵՆ ». ԲԱՑԱՌԻԿ  ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ

  Տարին մոտենում է ավարտին:Հատկանշական է այս ֆոնին ամփոփել 2022 թվականի  պլանային  աշխատանքների  իրականացված արդյունքները:

Գաղտնիք չէ , որ հանրապետության տուրիստական և զարգացող քաղաքների ֆոնին Դիլիջան խոշորացված համայնքն իր առանձնահատուկություններն ունի, թե որպես էկոտուրիզմ, պատմամշակութային արժեքներ, միջազգային դպրոց ինչպես նաև  մի շարք այլ զարգացող ենթակառուցվածքներ ունեցող  համայնք:

  Եղանակային պայմանները թերևս թույլ են տալիս, որ մինչ  2022 թվականի ավարտը  նախատեսված համայնքային աշխատանքները, մասնավորապես  ճանապարհների ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներն ընթանան:Չնայած նրան,  որ   ազգաբնակչությունը երկար է սպասել բարեփոխումներին , սակայն Դիլիջանում գտնվեցին մարդիկ , ովքեր հոգնել են փողոցներում շարունակաբար ընթացող շինարարկան  աշատանքներից, աղմուկից ու այլ անհարմարություններից:Այդ  մասին   մենք տեղեկացանք քաղաքացիների հետ զրույցից: « Մենք խորհրդային տարիներից այսպիսի լավ աշխատանքներ դեռ չէինք տեսել , քաղաքը օր –օրի զարգանում ա, ճանապարհները  վերականգնում են, մաքրում են,  այս տարի էլ տուրիստները (ռուսները ) այնքան շատ են եկել, որ քաղաքում  մեզանից շատ ռուս կա: Արդեն ներքաղաքային տրանսպորտը չի բավարարում մեզ, մարթկանց հոսքը նախկինից շատ ա, հերթեր ա առաջանում տրանսպորտով   քաղաքի մի ծայրից մյուսը հասնելու համար: Բայց ընդհանուր առմամբ գոհ ենք մեր քաղաքային իշխանություններից ՝ հատկապես ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ, նա ժողովրդի ձայնը և կարիքները լսող և հասկացող մարդա ու հատկապես գտնում ա դրանց լուծում տալու եղանակները», -մեզ հետ զրույցում ասաց 65 –ամյա դիլիջանցի Սվետան:

Մեր հանդիպումը շարունակվեց համայնքապետ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ  հետ , ով մեր  հարցերին ի պատասխան ներկայացրեց համայնքային նշանակության ձեռքբերումները,  որոնք նախատեսված են եղել  համայնքի հնգամյա զարգացման ծրագրով, սակայն կարողավել են այս տարի լուծում տալ, բայց միաժամանակ  սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքներ էլ կան , որ մինչ  տարեվերջ  չեն կարող վերջնական  ավարտել եղանակային պայմանների հետ կապված:

-Պարոն Սարգսյան  համայնքային նշանակության աշխատանքները ի՞նչ փուլում են:

-Ցավալի փաստն այն է, որ մեր սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները մինչև  2022թվականի ավարտը  չենք կարող ավարտել,  այն կավարտենք 2023 թվական վաղ գարնանը , սակայն դժվարին  աշխատանքների  80%  փուլն ավարտել ենք: Գարնանը եղանակային պայմաններով պայմանվորված մենք կվերսկսենք և  վերջնական   արդյունքը կստանանք:

 Իսկ  Դիլիջան համայնքի հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքները , որոնք անգամ չենք նախատեսել ընթացիկ տարում մեկնարկել , սակայն մեզ հաջողվեց նվիրատուների և մի շարք այլ դրական տեղաշարժերի շնորհիվ ժամանակից շուտ դրական լուծում տալ ի ուրախություն մեր համայնքի ազգաբնակչության: Պետք է փաստեմ այդ ծրագրերից մեկը քաղաքի տաղավարների (շուկա) ներդնումն էր , որը մեր քաղաքում նախկինում  չէր եղել: Ծրագիրն  իրականացվեց տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով :Հաջորդ ծրագիրը նախատեսված էր նոր աղբահավաք 2 մեքենաների   սուբվենցիոն ծրագրով ձեռքբերման հետ,  սակայն ԾԻԳ ծրագրով մեկ մեքենա նվեր ստացանք քանի-որ հաշվի էր առվել, այս տարվա տուրիստների ներհոսքը և աղբատար մեքենայի անհրաժեշտությունը մեր քաղաքին : Ուստի  չնախատեսված քանակի աղբահանման  աշխատանքները  պատշաճ իրականացման համար մեր համայնքը նվեր ստացավ մեկ աղբատար ավտոմեքենա իսկ հաջորդ տարի ինչպես , որ նախատեսված էր սուբվենցիոն ծրագրով մեր համայնքը ձեռք կբերի ևս մեկ աղբատար մեքենա:

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ. -Այսպիսով   պետք է փաստենք ,  որ մեր թիմի կողմից կատարած  աշխատանքների արդյունքով ,  համայնքի   հնգամյա զարգացման   ծրագրով նախատեսված աշխատանքներից մենք երկու քայլ դեռ առաջ ենք:

-Պարոն Սարգսյան մենք տեսնում ենք նոր և ժամանակակից կանգառներ , նրանք ևս իրականացվել է ընթացիկ տարում:

-Հաջորդ  աշխատանքները , որին ուզում էի անդրադառնալ դա ևս նախատեսված էր հնգամյա  զարգացման ծրագրին: Ա՛յո ճիշտ նկատեցիք կանգառները ևս  հնգամյա ծրագրով էր նախատեսված, սակայն մեր բարերարների հետ համագործակցելով նրանց ներդրումներով մեզ հաջողվեց  ծրագիրը այս տարի կյանքի կոչել , չսպասելով հաջորդ տարիներին:Մենք աշխատում ենք ՝« Քիչ խոստանանք շատ գործեր անենք».  կարգախոսով:

-Ի՞նչպիսին էր տարին  ներգնա  տուրիզմի առումով , հաշվի առնելով  նաև ռուս-ուկրաինական պատերազմը :

 – Ես միայն մի դիտարկմամբ կարող եմ փաստել, որ աննախադեպ հոսք  է գրանցվել այս տարի: Քանի-որ աղբատար մեքենաները սովորաբար օրը մեկ անգամ են միջինը հավաքում աղբը , բայց այս տարվա  տուրիստական սեզոնին ժամը մեկ անգամ մաքրել են աղբամանները բեռնաթափելով  քաղաքի աղբը , այսպիսով կարել է եզրահանգել, որ զգալի թիվ են կազմել մեր քաղաք եկած զբոսաշրջիկների թիվը:

Հիշեցնենք ՝ որ  համայնքի ղեկավար ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ  նախորդ տարի տեղի ունեցած  ՏԻՄ  համամասնական ընտրություններում  առաջատար էր և  ընտրողների վստահությանն առժանանալով ընտրվեց ԴԻԼԻՋԱՆ խոշորացված համայնքի ղեկավար:

«Մեկ տարի առաջ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթանակ տարավ Դիլիջանում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ:

Թիմով ստանձնելով համայնքի կառավարման պատասխանատվությունը` մեկ տարվա ընթացքում աշխատել ենք հնարավորինս բարեփոխել մեր միջավայրն ու նպաստել համայնքի զարգացմանը:

Հարգելի´ բնակիչներ,

Մեր կատարած աշխատանքները տեսանելի են, և ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի թիմի և ավագանու անդամների անունից շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ` առկա խնդիրները բարձրաձայնելու, համագործակցելու ու միասնական աշխատելու համար:

Սա սկիզբն է, և հույս ունեմ, որ հաջորդ տարիներին աշխատանքի ծավալը կրկնապատկվելու է», -ասված էր  համայնքապետ ՖԲ  գրառման մեջ:

Հարցազրույցը ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Spread the love