Արարատի մարզպետն այցելել է մարզում նորաբաց Հեմոդիալիզի կենտրոն(ֆոտոշարք)

Արարատի մարզպետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը փոխմարզպետ Վլադիմիր Խաչատրյանի, մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանի և Արտաշատ ԲԿ–ի տնօրեն Հայկ Համբարձումյանի ուղեկցությամբ այցելել է Արտաշատում նորաբաց Հեմոդիալիզի կենտրոն։Մարզպետ Սեդրակ Թևոնյանը հետաքրքվել է պացիենտների առողջական վիճակով և բուժկենտրոնի հագեցվածությամբ։Այն մարզում հեմոդիալիզային բուժում իրականացնող առաջին կենտրոնն է, բացվել է «Պրոֆտեստ» ՍՊԸ-ի կողմից, մարզպետ Թևոնյանի անմիջական աջակցությամբ և արդեն դեկտեմբերի 15-ից սպասարկում է այցելուներին:«Պրոֆտեստի» բուժական գծով փոխտնօրեն, բժիշկ Արման Մարգարյանը մարզպետին ներկայացրել է, որ կենտրոնը վերազինված է ժամանակակից բարձրակարգ սարքերով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան հեմոդիալիզային բուժում:Կենտրոնն առայժմ նախատեսված է 60 հիվանդի համար, այն կծառայի ինչպես Արարատի մարզի, այնպես էլ հանրապետության մյուս տարածաշրջանների ազգաբնակչությանը։

Հ.Գ. հիշենք, որ օրերս « progressarmenia.com» լրատվամիջոցն անդրադարձել էր Արտաշատ ԲԿ-ի հերթական վերազինմանը (բուժսարքավորումներ) և նոր բաժանմունքի բացմանը: ՀԵՄՈԴԻԱԼԵԶ-ի բաժանմունքի բացումը նոր ձեռքբերում է ողջ տարածաշրջանի ազգաբնակչության համար , քանի-որ նրանք արդեն հնարավորություն ունեն տեղում ստանալ անհրաժեշտ բժշկական ծառայությունը և օգտվել նրա սպասարկումից չդիմելով այլ կլինիկաների:

Կազմեց՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Spread the love