Ազգային-ժողովրդավարական բևեռը Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ այսօր` հունվարի 15-ին, իրականացվեց «Շրջափակում հանուն ապաշրջափակման» բողոքի ակցիան։
Ռուսական ռազմաբազայի մոտ մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել: Ակցիայի մասնակիցները ռազմաբազայի մոտ ելույթ ունենալուց հետո երթ են անցկացնում Գյումրիում:
Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ իրենց նպատակն է շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան՝ ճնշում գործադրել ռուսական կողմի վրա Բերձորի միջանցքը բացելու համար: