ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ ՄՏԱՀՈԳՈւԹՅԱՄԲ.ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ




Դեկտեմբերի 5-ին հանրապետության մի շարք համայնքներում տեղի են ունենալու   համայնքների խոշորացում՝ ընտրելով  ՏԻՄ ղեկավարներ և ձևավորելով  նոր ավագանիներ:Այս ֆոնին թեժ մրցապայքար է սպասվում  Արտաշատի տարածաշրջանում, այստեղ միավորվելու են շուրջ 40 գյուղական համայնքներ Արտաշատ կենտրոնին, ընտրապայքարի են դուրս եկել վեց  կուսակցություններ ու դաշինքներ, սակայն , ըստ արտաշատցիների  լուրջ ընտրապայքար է  սպասվում՝ «Քաղաքացիական պայմանագիր»   կուսակցության  Արտաշատի տարածաշրջանի  գրասենյակի պատասխանատու, Արտաշատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կառլեն Մկրտչյանի և « Օրենք և արդարություն»    կուսակցության կողմից առաջադրված թեկնածու՝  Կարեն Ղազարյանի միջև:Վերջինս առավել հայտնի է տարածաշրջանում, որպես հարգված երիտասարդ ու վայելում է շրջապատի հարգանքը:

Առաջիկա ընտրությունների և  համայնքային նշանակության խնդիրների հետ կապված՝  «Զրույց »   թերթի  և «progressarmenia.com »   կայքի զրուցակիցն է Արտաշատ  քաղաքի նախկին փոխքաղաքապետ, խոշորացվող համայնքի ավագանու  թեկնածու, « Օրենք և արդարություն»   կուսակցության ղեկավար՝ ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ:

Պարոն Ղազարյան, քաղաքի առաջ ծառացած  ո՞ր  խնդիրները Ձեզ ստիպեցին առաջադրվել քաղաքապետի պաշտոնում:

-Նախ և առաջ շնորհակալ եմ,   ինձ վստահելու համար , այս  կարևոր  առաքելությունը՝  Արտաշատի համայնքապետի թեկնածու  առաջադրվելու փաստի հետ կապված: Ես տեղյակ եմ, որ մեր համայնքներն   ունեն  բազմաթիվ խնդիրներ և մենք ի զորու ենք լուծումներ առաջարկել : Մեր  ավագանու ցուցակում ընդգրկված են  երիտասարդներ՝   բանիմաց և գրագետ, իչպես նաև տարիքով մարդիկ,  որոնց մասնագիտական փորձն ու կարողությունները ևս մեզ անհրաժեշտ են  համայնքի կառուցման տեսլականը ապահովելու համար:

Մեր թիմով փորձելու ենք ամեն ինչ անել , որպեսզի մեր համայնքի հոգսերը  թեթևացնենք և մեր ծրագրեը կյանքի կոչենք :

Ես կարծում եմ համայնքների խոշորացման՝ ավագանու ընտրություններին պետք է մասնակցեն  բոլոր մտահոգ քաղաքացիները, ովքեր իրենց համայնքի ապագայի համար  ունեն զարգացման  առողջ ծրագրեր:

-Ի՞նչպես կգնահատեք Ձեր շանսերը, ընտրություններին մասնակցող կուսակցությունների առատության ֆոնին:

 –Ա՛յո Արտաշատ խոշորացվող համայնքի ավագանու ընտրություններին մասնակցում է վեց քաղաքական ուժեր, սակայն մենք  ոչ մեկի ուժերը ոչ թերագնահատում ենք , ոչ էլ գերագնահատում: Իսկ մեր շանսերը կգնահատի ժողովուրդը իր ընտրաքվեյի միջոցով: Ես չեմ ցանկանում կանխատեսումներ անել, ամեն ինչ պարզ կլինի դեկտեմբերի հինգից հետո թե մեր ժողովուրդը , որ քաղաքական ուժին կամ ուժերին է վստահում քաղաքային իշխանությունների կառավարումը:

Մենք առաջարկում ենք մեր ծրագրային դրույթները, եթե  ազգաբնակչությունը հավանություն կտա և կվստահի մեզ , ուրեմն  մենք մեծ  սիրով  ու պատրաստակամությամբ  կստանձնենք  այդ պատասխանատու  առաքելությունը: Քանի-որ գիտակցում եմ , թե ինչ ծանր բեռի տակ ենք մտնում , բայց մեր երիտասարդ ավագանու թեկնածուներն  ունեն համապատասխան մասնագիտությունները և համայնքին ծառայելու   կամքը, որի համար ես վստահ եմ ,  մեր քաղաքական թիմի հաջողություններին: Որոշել ենք համախմբել մեր ուժերը և շենացնել մեր համայնքը:

՛՛ՄԵՐ ԹԻՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ  ԲՈԼՈՐՆ ԷԼ  ԱԿՏԻՎ ԵՎ ԽԵԼԱՑԻ ՄԱՐԴԻԿ ԵՆ, ՈՎՔԵՐ  ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀԱՐԳՎԱԾ ԵՎ ՍԻՐՎԱԾ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ,  ԻՐԵՆՑ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ ՛՛

-Պարոն Ղազարյան  կա արդյո՞ք լարվածություն նախընտրական այս ֆոնին:

-Ո՛չ : Լարված մթնոլորտ չկա , խաղաղ և հանգիստ է , սակայն ժամանակը ցույց կտա, եկեք  կանխատեսումներ դեռ չանենք:  Այս պահին կարող եմ ասել կա հավասար ձևաչափ , որտեղ յուրաքանչյուրս կարողանում է իր  քարոզարշավը կազմակերպել և հանդիպել ազգաբնակչություն հետ:

-Ի՞նչպես եք կազմակերպելու  Ձեր քարոզարշավը :

-Մենք որոշել ենք մեր  թիմով այցելել տարածաշրջանի  բոլոր գյուղական համայնքեր և ներկայացնել մեր նախընտրական ծրագիրը , համայնքի զարգացման հետ կապված, սակայն մեր նպատակը  ՝ոչ միայն ներկայցնելն է այլև ժողովրդից իրենց առաջարկները լսելը , նրանց խնդիրներին ծանոթանալը և  միասին լուծումներ գտնելը:

-Պարոն Ղազարյան  արդյո՞ք ծանոթ եք գյուղական համայնքների ենթակառուցվածքներին և ո՞րքանով եք տիրապետում  նրանց խնդիրներին ՝ հաշվի առնելով , որ գյուղերը շատ սպեցիֆիկ կառուցվածք ունեն:

-Այսօր մեր գերնպատակն է գյուղական համայնքներում,   տեղում ճիշտ թիմ  կառուցելը, ովքեր   քաջատեղյակ են  իրենց  գյուղի խնդիրներից  և մտահոգ են  դրանց լուծմամբ և ունեն  հստակ առաջարկներ: Մենք այս ընթացքում  լսել ենք մեր գյուղացիներին,  որոնց պահանջը շատ արդար է և կառուցողական: Մենք հաշվի ենք առել այդ բոլորը և մեր հաղթանակի  պարագայում   պարտավոր ենք այնպես կազմակերպել աշխատանքները, որ  բնական աղետներից տուժած գյուղացիները  չընկնեն  կառավարություն դռները օգնություն խնդրելու ակնկալիքով, այլ մենք  պետք է  տեղում , առանց գյուղացու դիմումի իրազեկված լինենք ՝ ցրտահարության, կարկտահարության, բերքի պահանջարկի , դրանց մթերման , ոռոգման ջրերի համակարգի արդարացի բաշխման և գնագոյացման բոլոր խնդիրներով, որոնք մինչ օրս չի արվել, այդպիսի նախադեպ դեռևս չի եղել:Մենք պատրաստ ենք ազգաբնակչության  կողքին լինել օրը 24 ժամ:

-Գաղտնիք չէ , որ շուրջ 40  խիտ բնակեցված  գյուղական համայնքներ են առաջիկայում միավորվելու, որտեղ ամեն մեկն ունի իր մենթալիտետը , խմբավորումները, կոնֆլիկտային անձինք:

-Այդպիսի մարդ չեմ տեսնում , ում հետ ես կոնֆլիկտ ունեմ, ասեմ ավելին՝ ես կոնֆլիկտային անձնավորություն չեմ,  կարծում եմ ամեն ինչ կարելի  է կառավարելի դարձնել ճիշտ և սրտացավ վերաբերմունքի միջոցով:

-Պարոն Ղազարյան   Ձեր խոսքը՝   ընտրողներին:

-Կցանկանամ, որ մեր ազգաբնակչությունը կատարի  գիտակցված ընտրություն, որպեսզի մարդիկ լսեն և ծանոթանան  բոլորի ծրագրերին և ընտրեն  այնպիսի թիմ, որը կարող է ծառայել Արտաշատ համայնքի բնակիչներին:

                            ԱՅՑԵՔԱՐՏ

ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ  ՂԱԶԱՐՅԱՆ

Ծնվել է 1988 թվականին Արտաշատ քաղաքում

2005 թվականին  ավարտել է  Արտաշատ քաղաքի  N 6 միջնակարգ դպրոցը.

2013 թվականին  ավարտել է  Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետը:

2011-2012 թվականներին ծառահել է  ՀՀ զինված ուժերում: Այնուհետև սովորել և ավարտել է ՀՀ  Գիտությունների ազգային ակադեմիան՝ ստանալով մագիստրոսի  աստիճան  «Կառավարում»  մասնագիտությամբ:Այնուհետև

2015-2017 թվականներին աշխատել է ՀՀ Վերահսկիչ պալատում:Միաժամանակ 2016 թվականին ընտրվել է Արտաշատ համայնքի ավագանի : Աշխատանքային գործունեությունը բեղուն է :Աչքի է ընկել նաև հասարակական ակտիվ գործունեությամբ:2018-2021 թվականները  զբաղեցրել է   Արտաշատ համայնքի փոխքաղաքապետի պաշտոնը:2021 թվականի սեպտեմբերի 10-ից  «Օրենք և արդարություն» կուսակցության նախագահն է: Ամուսնացած է , ունի մեկ որդի: Թեկնածուն հպարտ է իր ընտանիքով : 

Հոդվածը՝ Կ. Սարգսյանի

Spread the love