Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կին համանախագահ Փերվին Բուլդանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել հրաժարական տալ։
Թուրքական Gazeteduvar–ի փոխանցմամբ՝ Փերվին Բուլադանը նշել է, թե Էրդողանը չի կարողացել ապահովել երկրաշարժից հետո փրկարարական աշխատանքների կազմակերպումը եւ օգնությունների ժամանակին հասցնելը տուժածներին։
Նա կոչ է արել Էրդողանին հրաժարական տալ։