ԱՐԱՔՍՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԵԾԱԾԱՎԱԼ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԱՅՑԵԼՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔ

 

Օրերս Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Փարաքար համայնքի Նորակերտ և Այգեկ բնակավայրեր՝ հետևելու Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքներին:Այդ ֆոնին Արաքս խոշորացված համայնքում ևս իրականցվել են մեծածավալ համայնքային նշանակության աշխատանքներ, որը ևս արժանացել է մարզպետի մշտական ուշադրությանը: Այդ ընթացքում մարզպետը՝  պարբերաբար այցելել է  գյուղական բնակավայրեր և տեղում ծանոթացել ընթացիկ աշխատանքներին:Պետք է մատնանշենք,  որ Հովհաննիսյանը Խորհրդարանում մեզ հետ զրույցում իր գոհունակությունը հայտնեց Արաքս խոշորացված համայնքում իրականցված աշխատանքներից և համայնքապետ ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻՑ:

 

Արաքս խոշորացված համայնքը  ընդգրկում է 13 բնակավայրեր:Նախորդ  տարում  բոլոր բնակավայրերում կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվել են համայնքային նշանակության աշխատանքներ:Որոշ բնակավայրերում չկան տիպային համայնքային ծառայությունները սպասարկող շինություն , որոնք տեղակայված են մշակույթի տներում կամ այլ տեղ, չկան մանկապարտեզներ կամ ոմանք էլ վերակառուցման կարիք  ունեն: Արաքաս խոշորացված համայնքի ղեկավար ՂԱԶԱՐ  ՂԱԶԱՐՅԱՆԸ երկար տարիներ եղելէ Ջրարբի համայնքի ղեկավարը և նա տիրապետում է բոլոր բնակավայրերի   խնդիրներին ու նրանց լուծման  մանրուքներին:

Նախորդ տարվա կատարված աշխատանքների և   իրականացված ծրագրերի հետ կապված զրուցեցինք Արաքս  խոշորացված համայքի ղեկավար ՂԱԶԱՐ  ՂԱԶԱՐՅԱՆԻ  հետ:

-Պարոն Ղազարյան  Դուք երկար տարիներ եղել եք Ջրարբի համայնքի ղեկավար և  արդյո՞ք այդ հանգամանքը Ձեզ ո՞րքանով է օգնում միավորված բոլոր գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքներին և նրանց խնդիրներին ծանոթ լինելը:

-Այո բնականաբար, փորձն ու գիտելիքները միշտ էլ օգնում է հատկապես համայնքներում , քանի-որ   ժողովուրդն  ականատես է լինում համայնքների զարգացմանը և  իրենք   ծանոթ են   այն համայնքապետին,  որին վստահել  ու ձայն են  տվել , նրանից էլ պահանջում են խնդիրների կատարում: Կարծում եմ  լավագույն խոսքն ու գնահատականը պատկանում է ժողովրդին ու  դա այն հաջողության  գրավականն է, որին ցանկացած համայնքապետ կցանկանար արժանարար:Եվ այսպիսով մեր ազգաբնակչությունը ծանոթ լինելով իմ գործելաոճին իր  որոշումն ու  համաձայնությունը տվեց  ինձ, որպես  Արաքս խոշորացված համայնքի ղեկավար:

Ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել խոշորացված Արաքս համայնքում, որոնք նախանշված էր Ձեր նախընտրական խոստումներում:

-Գիտեք  համայնքային նշանակության , այն բոլոր խնդիրները , որոնք մեր  բնակավայրերի  ազգաբնակչությանը  հուզում է և սպասում են դրանց լուծմանը , բոլորն էլ անշուշտ կարևոր են, սակայն մեր  ավագանու  և ազգաբանկչության  հետ համատեղ մենք առանձնացրել և իրականացրել ենք այն խնդիրները , որոնց համաձայնություն է տվել  առաջնային լուծման համար:Իսկ առհասարակ մեր ընտրախոստումները բխում են  ժողովրդի կյանքի որակը բարձրացնելու  կամքից, որոնք  իրականացնում ենք տեղական և կառավարության  համատեղ մի շարք ծրագրերով:

Ներկայացրեք խնդրեմ , որ համայանքներն են (բնակավայրեր) հրատապ լուծում պահանջել և ո՞րոնք են արդեն իրականացրել այդ ծրագրով:

-13 համայնքներում էլ խնդիրներ կան:Սակայն մենք ընտրել ենք յուրաքանչյուր բնակավայրում իրականացնել առնվազը մեկ կարևոր ծրագիր:Դրանով ընդհանուր  համայնքային զարգացում ապահովելով:Այդ նպատակով նախորդ տարի  կազմվել է 18 սուբվենցիոն ծրագրեր: Սակայն ընթացքում առաջացել է  հրատապ ծրագրեր`դրանցից մեկը Լուսագյուղում  կամուրջի հարցն էր , մնացածը հիմանխնդիրներ են  որոնք աստիճանաբար լուծել ենք:

Մանկապարտեզների հարցը մշտապես  դրված էր Ձեր ուշադրություն կենտրոնում , այդ ուղղութամբ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել:

 

-Այո ծրագրերից հինգը  կոնկրետ ուղղված  էր մանկապարտեզներին, որոնց մեջ կան հիմնանորոգման ենթակա  ինչպես նաև  հիմնովին  կառուցման ծրագրեր՝ օրինակ Գայ գյուղի մանկապարտեզը տիպային մանկապարտեզ էր,  այն հիմնովին   կառուցվեց լուրջ  աշխատանքների   իրականացման շնորհիվ:

Մնացած՝  չորսը  հիմնանորոգվեցին  ևս  երկուսը ՝ Հայկաշենինը և Արաքսինը  իրականացվում է  սուբվենցիոն ծրագրով :

 

Համայնքապետարանների  շենքերը համտեղությամբ ծառայելու են , որպես մշակույթի տունկմանրամասնեք   նրանց առավելությունները:

-Մի  քանի գյուղեր ունեն  մշակույթի տան  հիմնանորոգման կարիք, որոնք միաժամանակ ունեն հնարավորություն ծառայելու  որպես համայքնապետարանի վարչակա շենք:

Մասնավորապես Հայկաշենը չունի համայքապետարանի շենք , սակայն նա ունի մշակույթի տուն, որը  կվերակառուցվի և կծառայի  երկուսի  համար:

Պարոն Ղազարյան որոշ  բնակավայրերում խմելու ջրի որակի բարձրացման հետ կապված ի՞նչ աշխատանքներ եք տանում:

 

-Գիտեք  մենք որդեգրել են համայնքների հավասարաչափ զարգացան մարտավարությունը : Յուրաքանչյուր բնակավայրում մենք իրականացնում ենք անհրաժեշտ  համայնքային նշանակության  ծրագրերը, ՝ գիշերային լուսավորության , ասֆալտապատման և այլ: Իսկ խմելու ջրի և ջրահեռացման  հետ կապված ունենք   երկու մեծ  ծրագրեր, որոնք նույնպես իրականացվելու են սուբվենցիոն ծրագրով:

 

Հ. Գ. 2023 թվականի  սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքների ամփոփ տվյալներն  առաջարկվում է  գրաֆիկում:

Ինչպես նաև ցանկանում ենք հիշեցնել, որ նախորդ տարի ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը մասնակցել էր  Արաքս միավորված համայնք, մասնակցել Արաքս բնակավայրում պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը:Մանկապարտեզում կատարած շրջայցի ընթացքում մարզպետին զեկուցվել է, որ 69 մլն 121 հազ. դրամ ընդհանուր բյուջեով իրականացված ծրագրի շրջանակում ամրացվել են մանկապարտեզի պատերը և ծածկը, իրականացվել է ներքին և արտաքին հարդարում, ներդրվել է ջրամատակարարման և օդափոխման համակարգ: Մանկապարտեզի հիմնանորոգման համար պետական բյուջեից տրամադրված սուբվենցիայի չափաբաժինը կազմել է 65%, իսկ համայնքի մասնակցությունը՝ 35%: Իսկ խմբասենյակների գույքն ապահովվել է «Focus on Children Now-FCN» կազմակերպության կողմից: Նշվել է նաև, որ իրականացված աշխատանքների արդյունքում համայնքի ավելի քան 80 երեխայի բարեկարգ պայմաններում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն է տրվել:

Մարզպետը  շնորհավորելով արաքսցիներին մանկապարտեզի վերաբացման կապակցությամբ՝ նա ուրախությամբ ընդգծել է, որ վերջին մի քանի տարիներին մարզում լայն թափով մանկապարտեզաշինությանը և համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում և նման միջոցառումներն աշխատանքային օրակարգի մաս են դառնում. «Ուրախալի է, որ պարբերաբար մասնակից ենք դառնում համայնքային կյանքում մեծ կարևորություն ունեցող նման միջոցառումների և արձանագրում, որ մի քանի տասնյակ տարիների ընթացքում չգործող, չվերանորոգված մանկապարտեզները պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում վերաբացվում են կամ նորերն են կառուցվում»:

Մարզպետն անդրադարձել է նաև Արաքս միավորված համայնքում նախորդ  տարում նախատեսվող ծրագրերին՝ տեղեկացնելով, որ համայնքային ղեկավարությունը շուրջ 800 մլն դրամ ընդհանուր արժեքով հավակնոտ ծրագրային հայտեր է ներկայացրել: Նա միաժամանակ հավաստիացրել է, որ կառավարության աջակցությամբ արվում է հնարավորը, որպեսզի առաջիկա մի քանի տարիների ընթացքում համայնքներում լուծվեն կենսական նշանակության խնդիրները:

 

Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

 

Spread the love