Էրդողանը ընտրություններին ընդառաջ հայատյացության նոր կանոններ է սահմանել

Լրանում է հայոց մեծ Եղեռնի 108 տարելիցը: Ցավոք  մեր երկրի սահմաններում  ու պաշարված Արցախում տիրող վիճակն այնպիսին են , որ մենք հարյուր տարի անց այս ֆոնին ևս ունենք նույն պետկերը կարծես թե մենք դասեր չենք քաղել և թուրքը մնացել է նույն : Տեղին է հիշել հայ մեծ դասականին երբ մեծ Թումանյանն ասում էր, որ  թուրքը 100 տարի անց էվոլուցիայ է ապրել մարդակերից՝ դարձել է մարդասպան: Սակայն այս ֆոնին մենք անհրաժեշտ դասեր դեռ չենք քաղել  պատմությունից հարյուր տարի անց 2015 թվականին  ինչպես   Կոմիտասի ժամանակակիցներն էին ասում   նրա   հոգեշեղման պատճառն ամենևին Ցեղասպանությանը ականատես լինելը չէր, այլ այն, որ Ադանայի հայերին մորթազերծ էին անում, բայց Պոլսի հայերը, դեռ շարունակում էին սրճարաններում վայելել իրենց թեյը՝ կարծելով, թե իրենց ոչինչ չի լինի, նույնը տեղի ունեցավ ինչպես հիշում եք 2015 թվականին ընդառաջ երբ լրանում էր Հայոց ցեղասպանության 100 տարվա տարելիցը Պոլսո հայերից շատերը մասնավորապես՝ Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը մասսայաբար Էրդողանի (դուդուկի տակ) հերքե՞ց, թե ու՞րացավ Հայոց ցեղասպանությունը, որը ժամանակին մեծ աղմուկ հանեց մամուլում և հանրային այլ օղակներում, այդ մասին խոսեցին մտավորականներ՝ ինչպս օրինակ ՀՀ ԳԱԱ բանասիրական գիտությունների դոկտոր՝ վաղամեռիկ ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆԸ:

Այս տարի  Ցեղասպանության ոգեշնչման արարողությունները Թուրքիայում պաշտոնապես արգելվել են կառավարության հրահանգով: Պոլսո պատրիարքարանը նույնպես լուռ է և չի արձագանքում կառավարության հրամայական պահանջին ինչպես դա տեղի ունեցավ նախկինում Աթեշյանի ժամանակ այսօր նույնպես թուրքական իշխանությունների հրահանգներին է ենթարկվում և իրականացնում է նրա պահանջները: Սակայն նախորդ տարի ապրիլի 24-ին  Գարո Փալյանին հաջողվել էր շուրջ 300  հոգով հավաքվել և  ոգեշնչման արարողությունն իրականցնել: Բայց այս տարի Թուրքիայում նախագահական ընտրություններ են սպասվում և տիրում է լարված մթնոլորտ  չեն ցանկանում հայերի հերթական լարվածությունը ցուցադերլ այս օրերին: Մեզ հետ զրույցում ասաց պոլսահայ Վահագ Չաքրը:

ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Spread the love