Քլամարի եվ Արտաշատ համայնքի բարեկամությունը շարունակվում է

Տարիներ առաջ Ֆրանսիայի Քլամար և մեր Արտաշատը դարձել են քույր քաղաքներ,  ջերմ հարաբերություններից բացի Քլամարը  Արտաշատին նվիրաբերել էր  համայնքի կարիքների համար ավտոտեխնիկա: Իսկ Արտաշատ խոշորացված համայնքի և նրա ղեկավար Կառլեն Մկրտչյանի  հետ շարունակվում են նույն համագործակցության և բարեկամական  հարաբերությունները:
 Հայոց Ցեղասպանության 108 -երրորդ  տարելիցի հետ կապված Արտաշատի՝ Քլամարի անվան պուրակում Քլամարի փոխքաղաքապետեր Ժաքլին Մինասյանի, Պատրիս Ռոնկարիի և Արտաշատ-Քլամար քույր քաղաքների կոմիտեի փոխնախագահ Նատալի Կարպիսյանի հետ ծառեր ենք տնկել՝ ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի զոհերի և ի նշան՝ Արտաշատ-Քլամար քաղաքների բարեկամության:
Կարինե Սարգսյան
Spread the love