Այսօր մայիսի 14-ին Թուրքիայում մեկնարկել է՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը:Առավոտյան ժամը 8-ից ընթանում է մինչը տեղական ժամանակով ժամը 17։00-ը, տեղեկացնում է «progrssarmenia.com»-ին պոլսի հայ համայնքի ակտիվ անդամ ՎԱՀԱԳ ՉԱՔՐԸ ։
Ըստ մեր աղբյուրի ամբողջ երկրով մեկ ընդհանուր առմամբ 191 885 քվեատուփ է տեղադրված 973 շրջաններում և 1094 շրջանային ընտրական հանձնաժողովներում՝ նախագահի և խորհրդարանի անդամների ընտրության համար, որոնք իրենց պարտականությունները կատարելու են հինգ տարվա ընթացքում։
Ավելի քան 64,1 մլն ընտրող իր ձայնը կտա արտասահմանում։ Շուրջ 4,9 մլն մարդ կքվեարկի առաջին անգամ։ Ազատազրկված ընտրողների թիվը 53 172 է։
Ընտրողները ընտրություն են կատարում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ընդդիմության գլխավոր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլու և Սինան Օհանի միջև։ Մուհարեմ Ինջեն՝ նախագահի մեկ այլ թեկնածու, նախընտրական մրցավազքից դուրս է եկել հինգշաբթի։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ընդհանուր հաշվով 24 քաղաքական կուսակցություն և 151 անկախ պատգամավորության թեկնածուներ։
Որոշ քաղաքական կուսակցություններ՝ այդ թվում իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը, ընտրություններին մասնակցում են հինգ տարբեր դաշինքներով՝ «Հանրապետություն», «Ազգ», «Ժառանգություն», «Աշխատանք և ազատություն» և «Սոցիալիստական ուժերի միություն»։
Ընտրության օրը արգելված է ալկոհոլային խմիչքների վաճառքը։ Զվարճանքի հաստատությունները փակված են քվեարկության ընթացքում և սնվել կարելի է միայն ռեստորաններում։
Հարսանիքներն անցկացվելու են 18։00-ից հետո՝ ընտրական արգելքներին և սահմանված կանոններին հետևելու պայմանով։
Ոչ ոք չի կարող զենք կրել, բացի նրանցից ովքեր պատասխանատու են անվտանգության և կարգուկանոնի համար։ Ռադիոկայանները և հեռարձակման միջոցները չեն կարող նորություններ հաղորդել, կանխատեսումներ անել ու մեկնաբանել ընտրությունների արդյունքները մինչև 18։00-ն։ Միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ռադիոհեռուտամիջոցներին տրանադրած ընտրությունների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը կարող է հեռարձակվել 18։00-ից մինչև 20։00-ը։Չնայած այս ամենին մեր աղբյուր փոխանցմամբ ՝մեծ հավանականության կա , որ ընտրապայքարում հաղթի ընդդիմության գլխավոր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն: Հիշեցնենք սակայն, որ իշխող կուսակցության առաջնորդ Էրդողանի կուսակցությունից առաջադրված պատգամավորի հայ թեկնածուներ ևս կան, որոնց միջոցով հայ համայնքից որոշակի ձայներ կանցի նրա օգտին , բայց ընդհանրապես հայերի միասնական թեկնածուն ընդդիմության առաջնորդն է, որի օգտին և քվեարկում են:
Հարցազրույցը ՝ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ