ԵՐԲ ՄՇՏԱՊԵՍ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՍ ՊԱՀՈՒՄ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՆՐԱՆՔ ՏԱԼԻՍ ԵՆ ՑԱՆԿԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ. ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ

«progressarmenia.com» էլեկտրոնային կայքն ու «Զրույց»թերթը պարբերաբար անդրադառնում է մարզերին ու համայնքային նշանակության խնդիրներին և ձեռքբերումներին: Այս անգամ հանդիպել ենք Կոտայքի  մարզպետ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ , ով ներկայացրեց  մարզում իրականացվող  մի շարք  աշխատանքներ:Մարզպետը  ընդգծեց  ոլորտային այն  կարևոր նախագծերը , որոնք  մարզում կարևոր դերակատարություն ունեն կյանքի որակի բարելավման համար:

Մարզում մեծ ակտիվություն է ինչպես շինարարական  այնպես էլ մշակութային , արվեստի և այլ ոլորտներում:Այս և այլ   աշխատանքների  շուրջ զրուցեցինք ԿՈՏԱՅՔԻ մարզպետ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

 

 -Պարոն մարզպետ  , որ ոլորտներում են  առավել քան այսօր իրականացվում նոր ծրագրեր , կապված մարզի զարգացման հետ:

 

-Կոտայքի մարզը  հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, ինչպես գիտեք մարզը  մեծ պոտենցիալ ունի տուրիզմի զարգացման առումով և դրա հետ կապված  մենք տարբեր  ծրագրեր ենք իրականացնում ,  բացի այդ համայնքների հավասարաչափ զարգացման ֆոնին  կառավարությունը միջոցների է տրամադրում դա ևս խթանում է ընդհանուր մարզի զարգացմանը: Ես մշտապես ուշադրության կենտրոնում եմ շարունակում պահել  մարզի տարածքով անցնող ճանապարհների մերձակա հատվածների աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները. այս ուղղությամբ հանձնարարել եմ համագործակցել ճանապարհաշինական ընկերությունների հետ և իրականացվող աշխատանքներին տեմպ ու որակ հաղորդել: Հանդիպումներ եմ  անցկացնում մարզի բոլոր ոլորտների պատասխանատուներր հետ , քննարկում ենք տարբեր հարցեր:Վերջերս ներկայացվել է կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի կազմման ընթացքը. միջգերատեսչական հանձնաժողովներում ներկայում ունենք 27 հաստատված սուբվենցիայի հայտ, դրանց մի մասի մրցույթներն արդեն հայտարարված են, մյուս հայտերը լրամշակման փուլերում են գտնվում:

Քաղաքաշինության վարչության ղեկավարը ներկայացրել է ուսումնասիրությունների արդյունքում մարզի տարածքում արձանագրված ինքնակամ շինությունների ցանկը և օրինականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել եմ հանդիպում կազմակերպել համայնքների ղեկավարների հետ՝ քննարկելու, աջակցելու և վերջիններիս հետ համագործակցելով՝ կանխելու ապօրինի և ինքնակամ կառույցների կառուցապատումները և ակտիվ սկսելու օրինականացման գործընթաց:

Կրթության վարչության պետից հետաքրքրվել են վերջին օրերին քամու հետևանքով տուժած դպրոցների կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքից՝ հանձնարարելով գործընթացը պահել խոշորացույցի ներքո:

Կրթության ոլորտի հետ կապված ընդգծեմ, որ առաջիկայում նաև այց ենք նախատեսել կառավարության տարբեր ծրագրերով կառուցվող, վերակառուցվող 4 դպրոցներ՝ Աբովյանի թիվ 2, Հրազդանի թիվ 2 հիմնական, Կաթնաղբյուրի և Ջրառատի միջնակարգ դպրոցներ՝ տեղում աշխատանքները տեսնելու նպատակով:

Հ.Գ. Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ «Զրույց» թերթի

առաջիկա տպագիր համարում.

Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի .

Spread the love