Չարենցավանում ավագանու նստաշրջանի թիվ 5 հերթական նիստը կայացավ ինտրիգով և իրարամերժ բացատրություններով: Պարզ ասած օրակարգում ընդգրկված էր յոթ հարցեր , որից երկու հարց դուրս էր բերվել օրակարգից, իսկ ինչ վերաբերվում է մյուս հարցերին «ՔՊ» խմբակցությունը կողմ քվեարկեց , սակայն որոշակի վերապահումով, որ համայնքապետարանի համապատասխան աշխատակիցները նախապես կարգավորեն տեխնիկական հարցերը, որ խնդիր չդառնա ավագանու համար նիստի օրը տեղեկացնելու գործում:
Փաստաթղթերը , որոնք ավագանու նիստին բերվում է օրակարգ նախապես ոչ պատշաճ է տեղեկացվում ավագանու անդամներին և դա արդեն մի քանի ամիս կրկնվում է առաջացնելով մշտական դժգոհություն:
ՔՊ-ականների հորդորի և պահանջներից մեկն էլ այն էր, որ ավագանուն ներկայացնում են գնումների մասին տեղեկությունը կիսատ: Համայնքի կարիքների համար ՝ մարզադաշտի ցանկապատի համար սևով սպիտակի վրա գրել են, որ անհրաժեշտ է 300 մետր մետաղական ցանց , որը հաշվել են 950 հազար դրամ, սակայն երբ ՔՊ-ականները ձայնը բարձրացրեցին թե ի՞նչ չափորոշիչներով են հաշվել և իրենք ի՞նչու տեղյակ չեն : Կամ միայն ցանցն են հաշվել չէ բետոնը, երկաթացիցը կամ այլ ծառայություններ և ապրանքներ ևս հաշվել են այդ գումարի մեջ, համայնքապետարանի աշխատակիցները բավարար և սպառիչ պատասխան չտվեցին և սրանք հարցեր են, որի մասին պիտի քննարկվի և ավագանին իմանլուց հետո նոր պետք է հավանություն տա:
Այսպիսով ըստ ավագանու ՔՊ-ական անդամների օրակարգ են բերում կիսատ և թերի առաջարկներ, որոնք խնդիր են ստեղծում թեպետ ի շահ համայնքի կողմ քվեարկեցին օրակարգի նախատեսված հարցերին , սակայն զգուշացրեցին , որ հաջորդ անգամ չկրկնվելու պայմանով:
ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ