Դավիթ Հարությունյանը նշեց պատճառները՝ թե ինչու են ուզում ազատվել իրենից. հիշատակելով Կարեն Անդրեասյանի վարքը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Հարությունյանը ասաց,-ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հանդիպումը օվկիանոսի մեջ մի բաժակ ջուր է, այս օրերին մենք ականատես եղանք այնպիսի փաստերի, իրենց կողմից ստորագրած, վավերացրած փաստերի, որ կոնկրետ այդ մի հանդիպումը որեւէ կանխորոշող նշանակություն չէր կարող ունենալ: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները քիչ առաջ ԲԴԽ որոշումով դադարեցվեցին:

«Իհարկե, դա ինքնին դատական օրենսգրքի կանոնների խախտում է, երբ դատավորը հանդիպում է միջնորդող անձի հետ եւ դրա մասին չի հրապարակում: Դա վարքագծի կանոնների, գուցե կարգապահական կանոնների խախտում է, բայց դա  շատ փոքր խախտում է: Խնդիրն այն է, որ մենք կանատես եղանք, որ նշված երկու սուբյեկտները միմյնց միջեւ տարեկան շահույթ են բաշխում, իրենց աշխատավարձի կրկնապատիկը գերազանցող շահույթ են բաշխում եւ միասին մեկ դատավարության մեջ են մասնակցում՝ նշելով, որ չի կարող ստեղծվել այլ դատարան: Իսկ շահույթի բաշխումը հրապարակային են արել»,-ասաց նա:

Դավիթ Հարությունյանը նկատեց, որ մինչ օրս իրեն մեղսագրվող ենթադրյալ խախտման մասին կարծիք հայտնելու հնարավորություն չի ունեցել. «Եթե ես հայտնեի կարծիք, առնվազն պարզ կլիներ, թե ինչու են իրենք այդ գործողությունները պլանավորել ու իրականացնում»:

Անդրադառնալով իրենից ազատվելու մասին հարցին, նա նշեց. «Սա ըստ հրապարակային աղբյուրների, սկիզբ է առել այն ժամանակ, երբ Կարեն Անդրեասյանը արդարադատության նախարար էր: Երբ օրենքի նխագիծ էին ներկայացնում հանրությանըմ, ուղարկել էին մեզ, մի շարք դատավորներ նախագծի վերաբերյալ կարծիք հայտնեցինք, ուղարկեցինք, չարձագանքեցին, հրապարակեցինք: Վերջում կանգնեց, ասաց՝ իրեն ճնշում են դատավորները, մեղադրեց դատավորներին քաղաքականությամբ զբաղվելու մեջ, նշեց, որ այդ նախագծի հետ կապված դիմել է Վենետիկի հանձնաժողով: Վենետիկի հանձնաժողովից ստացվեց ավելի խիստ քննադատական կարծիք, որի հետ նա հաշվի չնստեց՝ նշելով, թե Վենետիկի հանձնաժողովը չի արգելել այդպիսի փոփոխություններ կատարել: Խոսքը վերաբերում էր մի նախագծի, որը անձի վիճակը վատթարացնող օրենքին տալիս էր հետադարձ ուժ»-նկատեց Հարությունյանը:

 

Spread the love