Ի՞նչ է նախապատրաստվում սփյուռքում. Կմանրամասնի «Առաջադեմ Հայաստան» նախաձեռնության ղեկավարը

Օրերս  «ԱՌԱՋԱԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ» /« Progressivearmenia» քաղաքացիական նախաձեռնության ԱՄՆ գրասենյակում   տեղի է ունեցել սփյուռքի  մտահոգ  քաղաքացիների հանդիպում քննարկում, որին մասնակցել են նաև տեղի հայ հայտնի գործարարներ: Մեր  աղբյուրի  փոխանցմամբ հանդիպումը  նախաձեռնվել է  քաղաքացիական նախաձեռնության ակտիվի  շնորհիվ  իսկ   հավաքի պատճառը Հայաստանի ներքաղաքական զարգացումների ֆոնին սահմանների  դրության և  շրջափակված Արցախի խնդիրներն է եղել:

Նախաձեռնության  հրավիրած մասնակիցներն     անկախ  հայաստանյան  ներկայիս քաղաքական դրությունից  և տարբեր վայրիվերումներից   իրենց  մասնակցությունն են հայտնել , որ տեր կանգնեն  ծավալվող խնդիրներից տուժած մեր հայրենակիցներին այդ թվում Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներում ապրող նախկին Արցախի հանրապետության մեր հայրենակիցներին: Հիշեցնենք , որ քաղաքացիական նախաձեռնությունը 2020 թվականի պատերազմից հետո տուժած քաղաքացիներին և մեր երկրի ահմանները պաշտպանող սահմանապահներին և դիրքերում անհրաժեշտ կահավորման նպատակով հաճախ է  միջոցներ տրամադրել (ֆինանսավորել):

Մեզ հասած տեղեկությունների  համաձայն   սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին ադրբեջանաթուրքական տանդեմի Արցախի շուրջ ծավալվող առավելապաշտական ոտնձգություններին, նրա նկատմամբ պատերազմի վերսկսման  հոխորտանքների և սպառնալիքներին ընդառաջ միավորվել և «տիրոջ» իրավունքով մասնակցել հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին և (կոլապսից) լուծումներ առաջարկել, ստեղծելով նոր իրավիճակի և փոփոխության կառավարման հնարավորություն:Սփյուռքի մեր հայրենակիցներն այս օրերին ավելի քան պատրաստակամություն և ակտիվություն են ցուցաբերում  և անհրաժեշտ  է նրանց ներուժն գեներացնել այնպիսի քաղաքացիական նախաձեռնություն , որն ապաքաղաքականացված է և նրա միակ նպատակը հայրենիք –սփյուռք ուժերի միավորումն է հանուն հայրենիքի  առաջընթացի: Պետք է Արցախի մեր ազգաբնկչությունը հայաթափման և սպառնալիքների վտանգից դուրս բերելու նպատակով միասնական լինել , իսկ ուժերը գեներացնելու և համախմբվելու ջանքեր: Վերոհիշյալ  միջոցառման մասին տեղեկուստանալու նպատակով մենք կապ հաստատեցինք «ԱՌԱՋԱԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ»   նախաձեռնության՝ ղեկավար ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ հետ, ով մեր հարցմանը ի պատասխան հավաքի հետ կապված հաստատեց , սակայն մանրամասները ՝խոստացավ ավելի ուշ ներկայացնել:

Սեփական լրատվություն

 

Spread the love