Պարենային անվտանգությունն առաջնահերթ կարևորություն ունեցող գործոններից է յուրաքանչյուր երկրի համար: Ժամանակ առաջ ՍԱՏՄ-ն, որոշ սպառողների ահազանգերի հետքերով ստուգումներ էր անցկացրել «Բաղրամյանի ալրաղաց» գործարանում, ավելի պարզ սպառողները դժգոհել էին «Բաղրամյանի ալյուրից», քանի որ «իբր» միջատներ էին հայտնաբերել ալյուրի մեջ: «Իբր» քանի–որ ՍԱՏՄ–ից անցկացված համապատասխան ստուգումները հերքել էին միջատների առկայությունը և իր հերթին գործարանի տնօրինությունը ժխտել էր վերոհիշյալ տեղեկությունը: Ի դեպ ամռան այս տապին ավելանում են ռիսկերը միջատների և այլ բակտերիաների վտանգի հավանականությունը մասնավորապես հատիկավորների և հացահատիկի կուլտուրաների մոտ, այս եղանակին մտահոգություններն ավելանում են և վերոհիշյալ կեղծ պնդումները հերքելու կամ հաստատելու նպատակով «Սպառողների Ասոցիացիա» ՀԿ–ն նույնպես իր մասնակցությունը բերեց և դրա հետ կապված փորձեց ծանոթանալ գործարանի հացահատիկի և ալյուրի պահպանման և տարայավորման (պարկ) ինչպես նաև փաթեթավորաման ներկայիս պայմանների հետ:Մենք զրուցեցինք գործարանի պատասխանատուներից՝ Վ. Գասպարյանի հետ, ով մասնավորապես ասաց, որ ամեն բան հնարավոր է պատահել, ոչ մի խնդիր չի կարող շրջանցել երբևէ , սակայն գործարանում ամեն բան կարգին է՝ վստահեցրեց Գասպարյանը, «Յուրաքանչյուր երկու ժամը մեկ ստուգումներ են իրականացնում:Այդ ասեկոսեները վաղուց են եղել և ժամանակին էլ հերքվել են՝ վնասատու միջատներ և այլն… կարող են բնակարաններում հայտնվել օդի խոնավության և ժերմաստիճանի փոփոխման պատճառով, իսկ մենք ոչևէ աղերս չենք ունեցել և չունենք մինչ օրս նման դեպքերի հետ» ,-նշեց ղեկավարը:
Ասոցացիան ևս ծանոթացավ պահեստավորման պայմաններին, ալյուրի և հացահատիկի պահպանման տարածքի ջերմաստիճանի, խոնավության և այլ նորմերի հետ և կասկածելի ոչ մի խախտում չնկատեց: « Առավել ևս , որ ալրաղացում ալյուրը մեկ–երկու օրից ավելի երկար չի մնում , ուստի նմանատիպ խնդիրներ կամ առավել ևս միջատներ չեն կարող լինել»,-ասաց տնօրենը և շարունակեց այն միտքը, որ հանրապետության առջև իրենք մեծ պատասխանատվություն ունեն և ցորենի պաշարները իրենք են պահպանում , սակայն այդ նյութական ծախսերի և դժվարին խնդիրների մասին դեռ ոչ ոք չի փորձել իրենց հետ խոսել և քննարկել որոշ հարցեր:
Մինչդեռ նախորդ տարի Ռուս–ուկրաինական պատերազմի սկզբնական փուլում տարբեր հայտարարություններ եղան կապված ՌԴ–ից ՀՀ մատակարարվող հացահատիկի նկատմամբ էնբարգոյի , սակագների բարձրացման և կոլապսային այլ սցենարների հնարավոր զարգացումների ֆոն, բայց այս ընթացքում ինչպես մեզ հետ զրույցում փաստեց , մեր հացահատիկի պահուստի պատասխաատու Գասպարյանը չի եղել որևէ խնդիր որ չկարողանան հաղթահարել և հացահատիկ սահմանփակվի մեր հանրապետություն մտնել մինչև անգամ բեռնատարների Վերին Լարսի անցակետում եղած խնդիրները, վառելիքի գների բարձրացումն այս ընթացքում չեն կարողացել խանգարել կազմակերպությանը մեր հանրապետություն անհրաժեշտ քանակի և որակի հացահատիկ ներկրման պրոցեսին :
Ի դեպ կազմակերպության պատասխանատուի խոսքերով՝ այսօր մեր հանրապետությունն ապահոված է լավագույն ցորենի տեսակներով և պահանջված քանակներով , որը նախ և առաջ ունի ռազմավարական և պարենային մթերքների ցանկում առաջնային նշանակություն:
«Բաղրամյանի ալրաղաց» գործարանի ձեռքբերումների և անելիքների շուրջ ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ «Զրույց»–ի առաջիկա տպագիր համրում:
ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ