Արթուր Թովմասյանը հանդիպել է Արցախի նախագահին եւ ներկայացրել իր հրաժարականի պատճառները

Արցախի նախագահ Հարությունյանն ընդունել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին ընդունել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին։

Արթուր Թովմասյանը երկրի ղեկավարին է ներկայացրել Աժ նախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառները։

Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին երկարամյա պետական ու քաղաքական գործունեության համար և մաղթել առողջության շուտափույթ վերականգնում։

 

 

 

Spread the love