ԿՈՊԵՆՀԱԳԵՆՈՒՄ ԵՄ -Ի ԴԻՄԱՑ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՑԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ (ֆոտոշարք)

«ԴանԱրմեն»  բարեգործական ասոցիացիայի նախագահ` տիկին ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ progressarmenia.com և «Զրույց»-ին  փոխանցմամբ  ի աջակցություն շրջափակված  Արցախի մեր   հայրենակիցների, մասնավորապես 30.000 փոկրիկների , ովքեր  շուրջ 7 ամիս զրկված  են խաղաղ  և անհոգ մանկությունից,   կազմակերպել են հացադուլ , որպեսզի ժամնակակից աշխարհն աչքերը չփակի անմեղ երեխաների սովահարության  առջև: Ինչպես գիտենք արդեն սովահարության շեմին են  արցախցի մեր քույրերն ու եղբայները կանգած, որոնց  հումանիտար ճգնաժամի և  աղետալի դրության  է հասցրել Ադրբեջանը ,  Լաչինի ՝ կյանքի ճանապարհը փակելու հետևանքով:

Համաշխարհային հանրության և միջազգային մարդու իրավունքների պաշտպանությամբ և հումանիտար օգնությամն զբաղվող կազմակերպությունների ուշադրությունն ու աջակցությունն ենք ակնկալում ի պաշտպանություն  Արցախի շրջափակումը դադարեցնելու հորդորով:

«Մենք կանգնած ենք մի նոր ցեղասպանության շեմին ու ականատես ենք, թե ինչպես են մեր հայրենակիցները Արցախում այլևս բացարձակ սովի ու զրկանքների մատնված։ Դանիայում և Շվեդիայում բնակվող մի խումբ կանանցով մեկօրյա հացադուլ ենք հայտարարել ի աջակցություն գոնե այն 30.000 երեխաների, որոնք այսօր ենթարկվում են անհավատալի զրկանքների։ Հացադուը ուրբաթ օրը՝ ժամը 10:00-17:00-ը, մեկօրյա հացադուլի Կոպենհագենում՝ ԵՄ-ի ներկայացուցչության առջև»,-ասված է հայտարարության տեքստում։ Հասցեն՝ Gothersgade 115։

Հ.Գ. Հացադուլը սկսվում ենք վաղը երեկոյան իսկ ԵՄ ներկայացուցչության մոտ կլինենք վերը նշված ժամանակահատվածում: Լուսանկարը՝ David Ghahramanyan-ի

ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Spread the love