Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք , որ Համահայկական 8-րդ ամառային խաղերի աթլետիկայի մրցումներում Արտաշատ համայնքը ներկայացնող մարզիկները առաջին հաջողություններն ու մեդալները նվաճեցին:
« Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 4×100մ փոխանցումավազքում Արտաշատի տղաների թիմը նվաճել է չեմպիոնի կոչումը:
Երեկ՝ մրցումների առաջին օրը, 400 մ վազք մարզաձևում աղջիկների խմբում բրոնզե մեդալ է նվաճել մեր մարզուհի Միլենա Գրիգորյանը: 400 մ վազք մարզաձևում տղաների խմբում երեկ արծաթե մեդալակիր է դարձել մեր աթլետներից Արամ Արամյանը, ով այսօր կրկնել է հաջողությունը՝ 200 մ վազքում դարձյալ արծաթե մեդալ նվաճելով:
Գնդի հրում մրցաձևից բրոնզե մեդալ է նվաճել Նորիկ Խաչատրյանը։
800 մ վազքում արծաթե մեդալակիր է դարձել Ռոման Ալեքսանյանը», -նշում են համայնքապետարանից :
Շնորհավորում ենք մեր մարզիկ-մարզուհիներին, մարզիչներին։ Շնորհակալ ենք Արտաշատի անունը բարձր պահելու համար, ասված է տեղեկատվական հարթակում:
Լրատվություն