ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ(ֆոտոշարք)

Կոտայքի մարզը  հանրապետության առաջատար  մարզերից է ճանաչվել կառավարության կողմից իրականցվող  սուբվենցիոն ծրագրերով և այս պահին ևս մարզի համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված բազմաթիվ աշխատանքներ են իրականացվում:

 Այդ մասին հերթական անգամ տեղեկացնում է մարզպետ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ՝ մեկնելով տարբեր բնակավայրեր , որտեղ հանդիպել է համայնքի ազգաբնակչությանը , ծանոթացել համայնքային նշանակության  խնդիրներին  և հետևել կառավարության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքներին ընթացքին: Այս անգամ ինչպես հաղորդում է մարզպետարանի պաշտոնական էջը ՝ մարզպետը  Աշխատակազմի  ոլորտային պատասխանատուների հետ շրջայց է կատարել Աբովյան, Բյուրեղավան, Արզնի և Ակունք համայնքներ՝ ընթացող աշխատանքներին տեղում ծանոթանալու, շինարարների հետ զրուցելու նպատակով:
«Այցիս առաջին կանգառը Աբովյան համայնքում էր:
Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ Աբովյանում նախ դիտարկել ենք 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող շուրջ 550 մետր երկարությամբ ներհամայնքային ճանապարհահատվածը:
Աբովյան համայնքի Գետարգել բնակավայրում ևս սուբվենցիոն ծրագրով՝ ավելի քան 51 մլն. դրամ արժեքով հիմնանորոգվել է 530 մետր երկարության կենտրոնական ճանապարհը:
 Երկու ծրագրերն էլ իրականացվում են կառավարություն – համայնք՝ 35% – 65% համաֆինանսավորմամբ» ,-նշում է մարզպետը և վերջինիս խոսքերով՝
Աբովյանում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ ավելի քան 137 մլն. դրամ է ներդրվել քաղաքի Զ. Անդրանիկ և Է. Ավագյան փողոցները միմյանց կապող սանդուղքի հիմնանորոգման նպատակով: Աստիճանները հիմնովին քանդվել են՝ նոր, հարմարավետ, ժամանակակից պայմաններով վերակառուցելու նպատակով: 130մ երկարությամբ և 10 մետր լայնությամբ սանդուղքի մեջտեղի հատվածը լինելու է կանաչապատ տարածք, կառուցվելու է նորմատիվներին համապատասխան թեքահարթակ՝ սահմանափակ կարողություններով և հաշմանդամ անձանց տեղաշարժը դյուրին դարձնելու նպատակով: Սանդուղքը կառուցվում է կառավարության 35% և համայնքային 65% ֆինանսավորմամբ:
  «Պետք է նշեմ, որ քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող սանդուղքը խորհրդային տարիներին էր կառուցվել, սակայն ոչ լիարժեք ու անկախացումից հետո այն առաջին անգամ հիմնովին նորոգվում է կառավարության և համայնքի համատեղ ներդրմամբ:
 Խոսել եմ շինարարների հետ, որոշ դիտարկումներ արել հարակից տարածքի կանաչապատումն իրականացնելու և սանդուղքի շահագործումը լիարժեք դարձնելու նպատակով:
Այնուհետև եղել եմ Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրում, որտեղ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ 158 մլն. դրամ արժեքով, կառավարության 70% և համայնքի 30% համաֆինանսավորմամբ հիմքից կառուցվում է 70 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ» -ասում է Սահակյանը և շարունակում , որ այս բնակավայրում երբևէ մանկապարտեզ չի գործել:
Շինարարների հետ քննարկել ենք ընթացիկ խնդիրները՝ կարևորելով որակյալ և սահմանված ժամկետներին համապատասխան աշխատանքների իրականացումը, ինչպես նաև որոշ դիտարկումներ եմ արել՝ բակի բարեկարգման աշխատանքները ևս որևէ ծրագրում ընդգրկելու նպատակով» :
Մեծ աշխատանքներ են իրականացվում նաև այլ համայնքներում Սահակյանի հանդիպում-այցը շարունակվել է  Բյուրեղավան համայնքում, որտեղ կառավարության 2023 և 2024թթ. սուբվենցիոն ծրագրերով մեկնարկել են մարզադպրոցի կառուցման աշխատանքները:
Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը ներկայացրել է, որ առաջին փուլով իրականացվում է երկհարկանի շենքի կառուցում: Մարզադպրոցն ունենալու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան պայմաններ, գործելու են տարբեր մարզաձևերի խմբակներ:Բյուրեղավանի մարզադպրոցի կառուցման ծրագրի արժեքը 627 մլն. դրամ է, որից 35%-ը կառավարության, 65%-ը համայնքի ներդրումն է: Առաջին փուլով նախատեսվում է կատարել 243 մլն. դրամի ներդրում:
  Վերջում տեղեկանում ենք , որ մարզպետը ՝ «Գերհագեցած աշխատանքային այցի ընթացքում եղել եմ նաև Ակունք համայնքի Նոր գյուղ բնակավայրում, որտեղ կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմքից կառուցվում է մանկապարտեզ:Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը նշել է, որ շենքի կառուցումն ավարտին կհասցնեն մինչև տարեվերջ: 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում էլ նախատեսում են գույքի ձեռքբերում, բակի բարեկարգում, և մանկապարտեզը շահագործման հանձնել 2024 թվականի սեպտեմբերից:Իսկ Նոր գյուղում շատ երկար տարիներ մանկապարտեզ չի գործել: Կառուցվող շենքը նախատեսված է 90 երեխայի համար, գործելու է երեք խմբով: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 205 մլն. դրամ է, որից 70 %-ը կառավարության, 30 %-ը՝ համայնքի ներդրումն է» ,-տեղեկացնում է մարզպետը և լրացնում, որ   կարևորում է որակյալ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:
ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ
Spread the love