Բոլոր տեղերում պահանջը մեկն է՝ որակյալ և սահմանված ժամկետներում աշխատանքների իրականացում. ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ մարզպետ՝ Ահարոն Սահակյանի  հանդիպումները համայնքներում   շարունակվում են, որի շրջանակներում մարզպետն այսօր   հանդիպել է Ջրվեժի  և  Չարենցավանի  ինչպես նաև նրանց տարածաշրջանի  ազգաբնակչությանը և տեղում ծանոթացել գյուղական բնակավայրերում իրականացվող աշխատանքներին:
  « Շարունակվում են աշխատանքային այցերս մարզի համայնքներ, ուր կառավարության սուբվենցիոն ծրագրերով, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներով իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Հերթական այցով եղել եմ Չարենցավան և Ջրվեժ համայնքներում»,-ասվում է հաղորդագրության մեջ ՝ ապա շարունակում:
« Այցիս առաջին կանգառը Չարենցավան համայնքի Ֆանտան բնակավայրում էր, որտեղ աշխատակազմիս ոլորտային պատասխանատուների, Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի և Ֆանտան բնակավայրի վարչական ղեկավար Դավիթ Իվանյանի ուղեկցությամբ ծանոթացել եմ Չարենցավանից Ֆանտան տանող, պետական բյուջեով հիմնանորոգվող հանրապետական նշանակության շուրջ 2,3 կմ երկարության ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներին: Ճանապարհի հիմնանորոգման համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ. 300մլն. դրամ գումար:
 Զրուցել եմ շինարարների հետ և ընդգծել որակյալ աշխատանքների իրականացման կարևորությունը»:
մարզպետը  նշել է , որ ճանապարհահատվածը ավելի քան 20 տարի վերանորոգման չէր ենթարկվել:  Այնուհետև Չարենցավան քաղաքում ծանոթացել է  կրկին պետական բյուջեով հիմնանորոգվող շուրջ 2,6 կմ երկարության ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներին: Սա Գանգրահեր տղայի փողոցից դեպի Շահումյան փողոց տանող հատվածն է: Պետական բյուջեից ներդրումը 1մլրդ. 100մլն. դրամ է:
Այցի շրջանակում  ինչպես արդեն ավելի վաղ  նշվել է,   մարզպետը հանդիպել է Չարենցավանում և Ֆանտանում բնակիչների  հետ ՝  զրուցել և  լսել նրանց խնդիրները:
  « Այցելել եմ նաև Ջրվեժ համայնք, որտեղ կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ 129 մլն. դրամ արժեքով, կառավարություն-համայնք՝ 35%-65% համաֆինանսավորմամբ Ջրվեժ, Ձորաղբյուր և Զովք բնակավայրերում հիմնանորոգվել են շուրջ 19 հազ. ք/մ ներհամայնքային ճանապարհահատվածներ:
Համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանի ուղեկցությամբ Ձորաղբյուրում ծանոթացել եմ իրականացված շինաշխատանքներին:Բացի ճանապարհաշինական աշխատանքներից, Ջրվեժ համայնքում 2023 թվականին հաստատված ևս երկու սուբվենցիոն ծրագիր է իրականացվում՝ Ջրվեժ բնակավայրի ուսումնամշակութային շենքի կառուցում. այս պահին հողահարթեցման աշխատանքներ են կատարվում: Համայնքում երբևէ չի գործել մշակութային կենտրոն. այս ծրագիրը նպաստելու է համայնքում մշակութային կյանքի աշխուժացմանը»,-նշում է մարզպետը:
 Ի դեպ  վերոհիշյալ ծրագրի արժեքն ավելի քան 800 մլն. դրամ է, որից 35%-ը կառավարության ֆինանսավորման չափն է, 65%-ը՝ համայնքի ներդրումը:
Մեկ այլ ծրագրով այս պահին ընթացքի մեջ են Ձորաղբյուրի «Մեծ աղբյուր» աղբյուրակապերի և «Լճի մոտ» պոմպակայանի շենքի վերակառուցման աշխատանքները։
Ծրագրի արդյունքում մոտ 80 %-ով լուծվելու է Ձորաղբյուրի հին գյուղատեղիի (հիմնական բնակավայր) խմելու ջրի խնդիրը:
Ծրագրի արժեքը շուրջ 101 մլն. դրամ է, որից 60%-ը կառավարության ֆինանսավորման չափն է, 40%-ը՝ համայնքի ներդրումը:
 Մարզպետը վերջում  նշում է , որ բոլոր տեղերում պահանջը մեկն է՝ որակյալ և սահմանված ժամկետներում աշխատանքների իրականացում:
Լրատվություն
կազմեց՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ
Spread the love