«Գիտելիքն է բոլոր դռները բացող բանալին եվ աշխարհը օրեցօր փոխող շարժիչ ուժը»

Արտաշատ համայնքի ղեկավար՝ Կառլեն Մկրտչյանը գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել  համայնքի սիրելի աշակերտներին , ծնողներին  և մանկավարժական կոլեկտիվներին հետևյալ խոսքերով.«Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ, ծնողներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։
Թող նոր ուսումնական տարվա մեկնարկը նոր գիտելիքներով հարստանալու սկիզբը ազդարարի, հագեցած և արդյունավետ լինի, քանզի որակյալ կրթությունը կարևորում է հատկապես մեր օրերում,երբ գիտելիքն է բոլոր դռները բացող բանալին և աշխարհը օրեցօր փոխող շարժիչ ուժը» ,-ասվում է ուղերձում և շարունակում
« Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ սիրով շնորհավորում եմ բոլոր դպրոցականներին, բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողներին՝ նրանց մաղթելով կանաչ ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին՝ հաջողություններ՝ սերունդների կրթության և դաստիարակության շնորհակալ աշխատանքում:
Այսօր առանձնահատուկ օր է առաջին անգամ դպրոց ոտք դնող երեխաների համար` նրանց կյանքում նոր ու կարևոր փուլ է մեկնարկում: Մաղթում եմ, որ ուսումնառության տարիները նրանց համար լինեն աշխարհաճանաչման և գիտելիքներով հարստանալու, լուսավոր հիշողություններով լեցուն տարիներ:
Կրկին շնորհավորում եմ այս գեղեցիկ ու կարևոր օրվա առթիվ, մաղթում եմ բարի երթ ու հաջողություններով լի ուսումնական տարի» :
Լրատվություն
Spread the love