94 տարեկանում մահացել է սպորտային մարմնամարզության եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։
«Սիրելի հայրենակիցներ, խոր վշտով պիտի տեղեկացնեմ, որ քիչ առաջ կյանքի 94-րդ տարում իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների մեծագույն հայ մարզիկ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԸ: Պատիվ և երջանկություն էր լինել ՔՈ ժամանակակիցը, հանգչիր խաղաղությամբ սիրելի՜ վարպետ»,- գրել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը ֆեյսբուքյան էջում։
1952-1962 թվականներին Ազարյանը 11 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1954-1958-ին՝ աշխարհի քառակի չեմպիոն, 1956-ին (օղակներ) եւ 1960-ին (օղակներ, թիմային)՝ եռակի օլիմպիական չեմպիոն։ Օղակների վարժության հայտնի «Ազարյանական խաչ» տարրը հայ մարզիկն առաջին անգամ կատարել է 1953 թվականին Լենինգրադում։
Մարզական կարիերան ավարտելուց հետո նա գլխավորեց մարմնամարզության դպրոցը Երեւանում, որը հետագայում կոչվեց իր անունով։
Ալբերտ Ազարյանը 2000 թվականին մարզական լրագրողների քվեարկությամբ՝ ճանաչվել է Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ։
2004-ին Աթենքում եւ 2008-ին Պեկինում Ալբերտ Ազարյանը եղել է Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը Օլիմպիական խաղերի բացման արարողություններում։
23 տարի Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան գլխավորելուց հետո Ալբերտ Ազարյանը 2021-ին ընտրվել էր Ֆեդերացիայի պատվավոր նախագահ։
Ֆեդերացիան ղեկավարելու տարիներին Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ հայ մարմնամարզիկները նվաճել են 34 մեդալ աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, Եվրոպական, Համաշխարհային ուսանողական խաղերում, աշխարհի գավաթի խաղարկություններում:
Հիշեցնենք, որ 2022թ․ դեկտեմբերի 1-ին Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի բակում: