Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն

«Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար: Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում»:

 

Armenia-U.S. joint exercise “EAGLE PARTNER 2023” will be held in Armenia

 

 

“In the framework of preparation for participation in international peacekeeping missions the Armenia-U.S. joint exercise “EAGLE PARTNER 2023” will be held from 11 to 20 September in Armenian, particularly in “Zar” Training Center of the Peacekeeping Brigade and the N Training Center of the MoD. The exercise involves stabilization tasks between conflicting parties during peacekeeping mission. The purpose of the exercise is to increase the level of interoperability of the unit participating in international peacekeeping missions within the framework of peacekeeping operations, to exchange best practices in control and tactical communication, as well as to increase the readiness of the Armenian unit for the planned NATO/PfP “Operational Capabilities Concept” evaluation. Within the framework of preparation for peacekeeping missions, units preparing for international peacekeeping operations frequently participate in similar joint exercises and trainings in partner countries.”

Spread the love